17:55 14.09.2020
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից՝ նշելով, որ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, նախապատրաստվող ուսումնավարժանքների, քաղաքացիական պաշտպանության հարցերի մասին:
Սեպտեմբերի 7-13-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 16 025 զանգ է ստացել: Գրանցվել է 210 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության և ինքնասպանության փորձի ընդհանուր 11 դեպք:
Հոգեբանները 7 օրվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 19 քաղաքացու: Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ Ինքնասպանությունների կանխարգելման օրվան նվիրված առցանց սեմինար է անցկացվել, որին մասնակցել է 137 փրկարար ծառայող:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ սեպտեմբերի 29-30-ը Տավուշի մարզում դաշտային վարժանք է իրականացվելու: «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա վարժանքին մասնակցելու է Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը: Վարժանքի ընթացքին տեղում հետևելու է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվել է մի շարք հանձնարարականներ:
«Կարանտինի պայմաններում շարունակելու ենք մեր գործողություններն իրականացնել հավուր պատշաճի՝ ախտահանումներից մինչև ամենօրյա ջերմաչափումներ, որպեսզի խնդիրներ չունենանք նաև առաջիկա ամիսների ընթացքում: Մարտական առաջադրանքները կատարելու ենք՝ չկորցնելով զգոնությունը»,- ասել է ՓԾ տնօրենը:
20:40 10.07.2025
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահինՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...
20:30 10.07.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են համաձայնեցված ժամանակացույցի համաձայնԱմերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա, ընդհանուր առմամբ, շարունակվում են Վաշինգտոնի վարչակազմի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համաձայնեցված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ընդհանուր առմամբ, Ուկրաինային օգնությունը շարունակվում է Կոնգրեսի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն», – ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերջերս դադարեցումը։ […] ...
20:19 10.07.2025
Կիևը Լոնդոնի երաշխիքներով բրիտանական զենքի գնման համար 2.3 միլիարդ դոլարի վարկ կստանաՈւկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման գործակալության (UKEF) երաշխիքով վարկային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում։ «Գրեթե 1.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2.3 միլիարդ դոլար) վարկը կօգտագործվի «Հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացում» առաջնահերթ նախագծի ֆինանսավորման համար, որն իրականացվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության […] ...
20:07 10.07.2025
Անիսիմովան հաղթեց առաջին ռակետ Սաբալենկային և կարիերայում առաջին անգամ «Ուիմբլդոնի» եզրափակչում էԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի ուղեգիր: Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Բելինդա Բենչիչն ու Իգա Շվյոնտեկը: ...
19:50 10.07.2025
Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն կծածկի Ուկրաինայի զինված ուժերի ծախսերի կեսը. Դենիս ՇմիգալՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի ծախսերը կկազմեն տարեկան 50 միլիարդ եվրո, որի կեսը պետք է ծածկի Եվրամիությունը։ «Ռազմական ծախսերը ներկայումս կազմում են 100-120 միլիարդ դոլար։ Խաղաղ ժամանակ և առանց զենքի արտադրությունը հաշվի առնելու՝ ուկրաինական բանակի պահպանումը կարժենա տարեկան 50 միլիարդ եվրո։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի այս գումարի […] ...