19:59 15.09.2020
ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից առաջին դասարան գնացած երեխաների լուսանկարներ է ցույց տվել՝ հայտարարելով, որ բոլոր ժամանակներում եղել են, կան ու լինելու են Հռոմի պապից կաթոլիկ մարդիկ, այս դեպքում՝ ուսուցիչներ։
«Իրենց վրա իջեցված հանձնարարականը էնպիսի ջանադրությամբ են կատարում, որ արդյունքում մենք ունենում ենք ուղղակի խեղաթյուրված պատկերներ: Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները բարձրացրել են ձեռքերը, որպեսզի սույն տիկինը, ենթադրաբար ուսուցիչը, ճեմելով մոտենա երեխաներին և չափի ջերմությունը: Կարելի է երեխաները ձեռքերը իջեցրած կանգնեն, մոտենա դաստակից չափի: Էս ինչի՞ եք կոտորում ձեզ»,- ասել է Զոհրաբյանը՝ հարց ուղղելով նաև ծնողներին, թե ինչու են թույլ տալիս, որպեսզի իրենց երեխաներին այդ կերպ կանգնեցնեն:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթին արձագանքել է ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը.
«Արդեն որերորդ անգամ, ես հաշիվը կորցրել եմ, տիկին Զոհրաբյանը գալիս է ու ահասարսուռ ձայնով այս ամբիոնից սարսափելի մտքեր է արտահայտում ինչ-որ երևույթների վերաբերյալ: Գուցե երեխաները ողջունում էին որևէ մեկին, կամ միմյանց էին ողջունում»,- ասել է Դավոյանը՝ հավելելով, որ արվածը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է նկարը այլափոխվել, այլ կերպ օգտագործել: Բացի դրանից՝ համաճարակի պայմաններում ուսուցիչները խնդիր ունեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում երեխաներին հետաքրքիր կլինի կանոններին հետևել: Նկարում երևացող ժապավենը, օրինակ, այդ ուղղությամբ արված քայլ է:
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամը հիշեցրել է նաև այն պատմությունը, երբ Զոհրաբյանը ջուր վերցրեց Սևանա լճից փորձաքննության տանելու: Ըստ Դավոյանի՝ արդյունքը մինչ օրս հայտնի չէ: Զոհրաբյանն աղմկոտ թեմաները մեծացնում է այնքանով, որքանով դա իրեն ձեռնտու է:
Այս հայտարարությունից հետո հեռավար բանավեճին միջամտել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...