14:23 16.09.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։ Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։
Գիյեն – Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով վերջինս վնասում է ծայրամասային նյարդերը՝ առաջացնելով հարաճող զգացողական խանգարումներ և մկանային թուլություն, ընդ որում մկանային թուլությունը կարող է պրոգրեսիվել ժամերի ընթացքում` ընդգրկելով նաև շնչական մկանները (երբեմն պահանջելով անցում թոքերի արհեստական օդափոխության), ամբողջապես զրկելով պացիենտին շարժողական ակտիվությունից։
Պացիենտը՝ 62 տարեկան տղամարդ, բուժվել է այլ COVID բուժհաստատությունում 14 օր։ Համախտանիշը ունեցել է խիստ արագ ընթացք և արթնանալուց և առաջին գանգատներից մի քանի ժամ անց արդեն զարգացել է բոլոր վերջույթների խիստ արտահայտված մկանային թուլություն՝ քայլքի և ինքնասպասարկման անհնարինությամբ։
Մեր բուժկենտրոնում ախտորոշվել է Գիյեն – Բարեի համախտանիշը և անհապաղ սկսվել է բուժումը՝ իմունոթերապիա մարդկային իմունոգլոբուլինով։ Բուժման արդեն իսկ 3-րդ օրվանից պացիենտի առողջական վիճակը էականորեն բարելավել է և սպեցիֆիկ բուժման ավարտից և կորոնավիրուսային վարակի հաղթահարումից հետո տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական բուժման։
Այժմ, մեր բժիշկների իրականացրած բուժման ավարտից անցել է 20 օր և պացիենտը պրակտիկորեն չունի մկանային թուլություն, ամբողջապես ինքնասպասարկվում է և շարունակում է վերականգնողական բուժումը՝ լիարժեք վերականգման համար։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը միակն է, որն ունի այս սպեկտրի հիվանդությունների ամբողջական ախտորոշման (ԷՆՄԳ, նյարդերի բիոպսիա և մորֆոլոգիական քննություն, միելին-սպեցիֆիկ հակածինների որոշում) և բուժման (ապարատային ամբողջածավալ պլազմոֆերեզ, իմունոթերապիա, նեյրոինտենսիվ խնամք) հնարավորություն։
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...