23:20 16.09.2020
Գյումրիի խիստ վթարային շենքերի ամրացման հարցը չի լուծվում արդեն 30 տարուց ավելի: Կառավարությունը 4 վթարայինների համար է ծրագիր կազմել, որը դեռ գործնական փուլ չի մտել: Այդ 4 շենքերի ցանկում չէ Խրիմյան Հայրիկ 48-ը: Այս շենքի համար մեկ այլ ծրագիր կա, որը մշակվել է դեռևս խորհրդային տարիներին ու մինչ օրս կյանքի չի կոչվում:
Շիրակացի և Խրիմյան Հայրիկ փողոցները կապող ճանապարհ պետք է կառուցվի, որն անցնելու է նախկին տեքստիլ կոմբինատի տարածքով: Ճանապարհի շինարարությանը վթարային շենքը խանգարում է, ու այն պետք է ապամոնտաժվի: Բայց արդեն 30 տարուց ավելի փողոցը չի կառուցվում, բնակիչների բնակարանային հարցն էլ չի լուծվում: Ըստ այդմ՝ բնակիչները շենքի տեխնիկական վիճակի նոր ուսումնասիրության համար են դիմել, մասնագետներն ուսումնասիրել են ու եկել այն եզրակացության, որ շենքը մասնակիորեն ամրացման ենթակա է:
Խրիմյան Հայրիիկ 48 հասցեի 5 հարկանի շենքը 88-ից առաջ կառուցված առաջին կոոպերատիվներից է: Բնակիչներն իրենք են ֆինանսավորել իրենց բնակարանների կառուցումը: Երկրաշարժի հետևանքով այն վթարային է դարձել, ու բնակիչները հարևանությամբ տեղադրված տնակներում են ապրել: Ամբողջ շենքում 20 ընտանիք է ապրել: Նրանց անօթևանության հերթացուցակում հաշվառել են, քանի որ շենքը ապամոնտաժելու որոշում կար: Վթարայինը դեռ իր տեղում է, իսկ 20 ընտանիքներից ոչ բոլորն են փոխհատուցում ստացել:
«Շենքի 12 բնակիչներ փոխհատուցում չեն ստացել: Չեն դիմել, չեն հետաքրքրվել, մնացել են օդի մեջ: Հիմա, եթե փողոցը կառուցվելու է, թող մեզ ապահովեն բնակարաններով կամ էլ շենքն ամրացնեն»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել են Խրիմյան Հայրիկ 48 շենքի բնակիչները:
Կոոպերատիվ շենքում բնակմակերեսն ավելի մեծ է եղել, քան այն հատուցումը, որ կառավարությունն է առաջարկել: Սա փոխհատուցումից հրաժարվելու հիմնական պատճառն է եղել:
Խրիմյան Հայրիկ 48 շենքը ապամոնտաժելու որոշումը բխել է քաղաքի գլխավոր հատակագծից, համաձայն որի՝ այս տարածքը տրանսպորտային հանգույց է լինելու: Նախկին Տեսքտիլ կոմբինատի տարածքով դեպի Խրիմյան Հայրիկ փողոցին միացող ճանապարհ է կառուցվելու: Դրա համար էլ շենքը 2000-ականների սկզբին ամրացման ծրագրերից դուրս է մնացել: Այս տարիների ընթացքում ո՛չ փողոցն է կառուցվել, ո՛չ էլ շենքի ու բնակիչների հարցն է լուծվել:
«Գլխավոր հատակագիծը ռազմավարական ծրագիր է: Դա չի նշանակում, որ ամեն ինչ մեկ օրվա պետք է անել: Փողոցի հարցը դրված է , որպես դրույթ, քաղաքի տրանսպորտային հարցերից մեկը: Եթե այսօր չենք կարողանում այդ փողոցը կառուցել ՝ ելնելով ֆինանսական միջոցների բացակայությունից կամ ստեղծված քաղաքաշինական իրավիճակից, դա չի նշանակում,թե այդ փողոցի անհրաժեշտությունը չկա»,- SHANTNEWS․am-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Թղթի վրա գրված փողոցաշինությունը, փաստացի, բնակիչներին ու շենքի ճակատագիրը անորոշության մեջ է պահում: Բազմաթիվ դիմում-բողոքներ են գրել այս ընթացքում:
Դրանցից մեկին քաղաքապետարանը պատասխանել է, որ շենքը ենթակա է ապամոնտաժման, մյուսին ի պատասխան` նշել է, որ առայժմ հստակ չէ, թե երբ է փողոց կառուցվելու, ըստ այդմ` շենքը չի խանգարում փողոցաշինությանը:
Եվս մեկ ու ամենաթարմ փաստաթուղթը՝ Շիրակի մարզպետի գրությունն է քաղաքապետարանին, որով առաջարկել է շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն կատարել և ապամոնտաժման հարցը հանրային քննարկման ներկայացնել:
«Հանրային քննարկման մասին չեմ կարող որևէ բան ասել: Բայց սա ավելի շատ մասնագիտական խնդիր է, քան հանրության քննարկելու խնդիր: Կոնկրետ մասնագիտական եզրակացությունների հիման վրա պետք է որոշում կայացվի: Տնտեսական տեսանկյունից պետք է նայել՝ արդյոք արժե ծախս անել և երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքը վերականգնել, թե լավ է այլ տեղ նոր շենք կառուցել»,- ասել է Հենրիկ Գասպարյանը:
Նաև մասնագիտական ուսումնասիրության նոր եզրակացություն կա: Օգոստոս ամսին են ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները շենքի տեխնիկական վիճակի գնահատական տվել: Համաձայն եզրակացության՝ վերևի երկու հարկերը ենթակա են ապամոնտաժման, իսկ առաջինից երրորդ հարկերը՝ ամրացման:
Ու նորից ժամկետներն անորոշ են, թե երբ ու ինչպիսի լուծում է առաջարկվելու շենքին ու տարիներով ծրագրված փողոցաշինությանը: Նախկին Տեքստիլ կոմբինատի տարածքում, որտեղով անցնելու է փողոցը, հողակտորներն օտարված են: Սա էլ առանձին պատմություն է, որին քաղաքապետարանն ու Քաղաքաշինության կոմիտեն պետք է լուծում գտնեն:
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...
13:58 03.05.2025
Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել Մախաչևի թիմակցի նկատմամբUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության է մատնել ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին, հայտնում է armsport.am-ը: Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի […] ...