ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրի նախագիծը պատրաստ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրի նախագիծը պատրաստ է

10:46 13.01.2018

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը: 

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդագրության՝ զեկուցվել են նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները:

Սերժ Սարգսյանը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ մշտապես զարգացման գործընթացում գտնվող զինված ուժերի  համար պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

17:14 16.06.2025

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...

Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք

17:07 16.06.2025

Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա

17:00 16.06.2025

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա

Իսրայելը չի ​​սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:53 16.06.2025

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

16:46 16.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

16:41 16.06.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...

BACK_TO_TOP