14:06 21.06.2018
Մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրումը. այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է.
Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մինչև ս/թ հունիսի 29-ը, ժամը 18:00-ն, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները hանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, Մաշտոցի պող. 47) առձեռն կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանդրության 165-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմումը (ձև N1),
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ,
4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթ,
5) իրավաբանի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
6) իր կենսագրական տվյալները պարունակող թերթիկ (ձև N2-ի),
7) մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ,
8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթեր:
Ներկայացնում ենք դիմումի ձևերը.
Ձև N1
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ քաղաքացի ————- —————- -ից
(անուն, ազգանուն)
—————————————————————————————
(բնակության վայրի հասցեն, հեռախոսահամար, էլ. հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Մեծարգո պարոն նախագահ,
Ձեզ եմ ներկայացնում Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները հավաստող փաստաթղթերը (պատճենները)՝ խնդրելով քննարկել իմ թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար:
Միևնույն ժամանակ ———————- համաձայնությունս՝ իմ թեկնածութ-
(տալիս եմ, չեմ տալիս)
յան վերաբերյալ փաստը հրապարակելու համար:
Հարգանքով՝ ——————— —————- ———————– ————–
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Ձև N2
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ
ԹԵՐԹԻԿ
լուսանկար (3X4)
1. ————————————————————————————————————
ազգանունը, անունը, հայրանունը
2. ————————————————————————————————————
սեռը, ծննդյան ամսաթիվը, ծննդյան վայրը
3. Կրթությունը ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
4. Աշխատանքային գործունեությունը ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————-
5. Օտար լեզուների իմացությունը —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————-
6. Գիտական աստիճանը, գիտական կոչումը ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
7. Պետական պարգևներ և մրցանակներ ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
8. Առնչությունը զինվորական ծառայության հետ ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
9. Ընտանեկան դրությունը —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
(թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին) երեխաներ)
10. Միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ՝
1) ——————— միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
(հանդիսանում եմ)
2) ————— այնպիսի ֆիզիկական արատ կամ
(չունեմ)
հիվանդություն, որի հետևանքով ի վիճակի չեմ լինելու կատարել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները,
3) ———— դատվածություն և իմ նկատմամբ քրեական հետապնդում
(չունեմ)
հարուցված չէ,
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ——————————
(չեմ ճանաչվել)
անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ:
————————– ——————————-
ամիս, ամսաթիվ, ստորագրություն
Վերջնաժամկետ` 29.06.2018
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...