11:14 26.09.2020
Եվրոպական ժառանգության օրեր. Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։ ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։
Նախագիծն իրականացրել է «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ: Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 560331, հասցե՝ Իսահակյան 38):
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Մեր մանկության խաղերը» միջոցառումը
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Մեր մանկության խաղերը» միջոցառումը: «Չլիկ դաստա», «7 քար», «Հալամուլա» և բազում մոռացված խաղեր կվերհիշվեն տուն-թանգարանի պուրակում։ Հանդիպումը կամփոփվի բոլոր ժամանակների սիրված և ինտելեկտուալ զբաղմունքով՝ սպենդիարյանական թեմատիկայով փազլ հավաքելով։ Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 58 07 83, հասցե՝ Նալբանդյան 21):
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում կհնչեն ժամանակակից մշակումներով ստեղծագործություններ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա «Հայ արդի մեղեդիներ» խորագրով համերգ՝ կհնչեն ստեղծագործություններ ժամանակակից մշակումներով: Կարևորելով թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (հեռ.՝ 010 28 16 87, հասցե՝ Քանաքեռ 2-րդ փողոց, տուն 4):
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...