19:08 27.09.2020
Արցախա-ադրեջանական շփման գծում իրավիճակի սրմանը հետևում են արտասահմանյան առաջատար լրատվամիջոցները։
Associated Press
Associated Press լրատվական գործակալությունը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում։ Գործակալությունը վկայակոչում է ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկություններն այն մասին, որ հայկական կողմը 2 ադրբեբջանական ուղղաթիռ և 3 տանկ է խոցել։ Գործակալությունը նաև նշում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական ուժերի կողմից իր ուղղաթիռների և տանկերի խոցման մասին տեղեկությունները։ Associated Press-ը հայտնում է, որ ըստ հայկական կողմի՝ նախահարձակ են եղել ադրբեջանցիները, իսկ ադրբեջանցիները պնդում են հակառակը։
BBC
BBC-ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բախում է տեղի ունեցել «վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանի» համար։ Լրատվամիջոցը նշում է, որ ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանն օդային և հրետանային հարձակում է սկսել։ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարվել այն բանից հետո, երբ նույնն արել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքուն պատասխանել է առաջնագծի ողջ երկայնքով իրականացված ռմբակոծությանը։ BBC-ն հաղորդում է, թե երկու կողմերն էլ ունեն զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։
Reuters
Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում Լեռային Ղարաբաղի համար։ Գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտեր են սկսվել, որոնց հետևանքով երկու կողմն էլ մարդկային կորուստներ է կրել։
Reuters-ը հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղում նույնպես ռազմական դրություն է հայտարարվել և զորահավաք սկսվել բախումներից հետո, որոնց մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին։
Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը, որը տասնամյակների հակամարտության ընթացքում միջնորդի դեր է կատարել, կողմերին հորդորել է անմիջապես դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել։
Reuters-ի փոխանցմամբ՝ հակամարտությունը մտահոգել է արևմտյան և տարածաշրջանային երկրներին մասամբ այն պատճառով, որ այն կարող է անկայունություն ստեղծել Հարավային Կովկասում, որը որպես միջանցք է ծառայում համաշխարհային շուկա նավթի և գազի տեղափոխման համար։
The Guardian
The Guardian պարբերականը նույնպես նշում է, որ Ադրբեջանի հետ մարտերից հետո Հայաստանը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել։ Պարբերականի փոխանցմամբ՝ «Հայաստանն ու Ադրբեջանն օդային և հրետանային հարվածներ են հասցրել վիճելի շրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ պատասխանել է հայկական կողմի ռմբակոծությանը»։
The Guardian-ը գրում է, որ Հայաստանի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների տվյալներով՝ ադրեջանական ռմբակոծության հետևանքով 1 կին և 1 երեխա է սպանվել։ Պարբերականը նաև հայտնում է, որ Բաքվի իշխանությունները հայտնել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և 6 վիրավորի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղը հայտնել է 10 զինվորականի մահվան մասին։
The Guardian-ը նաև գրում է, որ Թուրքիան ամուր մշակութային և տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ և հայտարարել է, որ Բաքվի կողքին կլինի ցանկացած հակամարտությունում։
TASS
Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուսական TASS լրատվական գործակալությունն օնլայն ռեպորտաժ է վարում և անմիջապես հաղորդում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակին տարբեր պետությունների արձագանքի մասին։
Գործակալությունը հայտնում է, որ Երևանը հերքել է Լեռնային Ղարաբաղում 6 բնակավայր գրավելու մասին Բաքվի հայտարարությունները՝ դա անվանելով ադրբեջանական հերթական սադրանք։
Գործակալությունը նաև հրապարակել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութը, որտեղ հայկական կողմը խոցում է ադրբեջանական մարտական տեխնիկա։
РИА Новости
РИА Новости լրատվական գործակալությունը նույնպես մանրամասն ներկայացնում է Արցախում տիրող իրավիճակը։ Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի դաշնային խորհուրդը պատրաստ է միանալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ջանքերին: РИА Новости-ն նաև տեղեկացնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Առաջնագծում տիրող իրավիճակին հետևում են նաև քաթարյան Al Jazeera լրատվական ցանցը, իրանական IRNA գործակալությունը, իսպանական El Pais, ֆրանսիական France 24 պարբերականները և այլ լրատվամիջոցներ։
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...