Գյումրիի արյան փոխներարկման կայանում հերթերը չեն պակասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Գյումրիի արյան փոխներարկման կայանում հերթերը չեն պակասում

18:05 28.09.2020

Հանրապետության տարբեր բուժհաստատություններում, արյունաբանական կենտրոններում շարունակվում է կամավոր արյունատվությունը: Երեկվանից մեծ քանակության արյուն է պահեստավորվել, և այսօր արդեն որոշում է կայացվել դրական ռեզուս ունեցողներին հերթագրելու և միայն բացասական ռեզուսով դոնորներին ընդունելու մասին: Գյումրիի արյան փոխներարկման կայանում երկու օր է՝ հերթեր են: Կամավոր դոնոր դառնալու ցանկություն հայտնում են անկախ տարիքից ու առողջական վիճակից:

 

Հերթը Գյումրիի արյան փոխներարկման կայանում սկսվում է բակից: Սա միակ բուժհաստատությունն է, որտեղ Շիրակի մարզի գյուղերի ու քաղաքների բնակիչները կարող են արյուն հանձնել: Այստեղ նախ ճշտում են, թե արյան ինչպիսի ռեզուս ունեն դոնորները: Դրական ռեզուս ունեցողներին հերթագրում են, իսկ առաջնահերթ դեպի արյուն հանձնելու սենյակներ ուղղորդում են միայն բացասական ռեզուս ունեցողներին:

Արմեն Ավետիսյանը բժիշկ է: Վիրահատությունն ավարտել էր, մյուս հիվանդներին խնդրել, որ սպասեն մինչև արյուն կհանձնի ու կվերադառնա: Որդին էլ է առաջնագծում, ինքն էլ թիկունքն է ամուր պահում՝ մասնագիտական պարտքը կատարելով՝ նաև դոնոր դառնալով:

«Իմ արյունը առաջին բացասական է: Մենք՝ յուրաքանչյուրս, գոնե մեկ անգամ կյանքում պետք է հանձնենք արյուն այսպիսի պահերի համար: Լայն ժամանակ, խաղաղ ժամանակ, տա Աստված՝ երբեք պետք չգա, բայց պատերազմական իրավիճակում ամեն կաթիլ արյունը պետք է, ամեն կաթիլ արյունը կարող է կյանք փրկել»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է բժիշկ Արմեն Ավետիսյանը:

Սամվել Մանուկյանը Ապրիլյան պատերազմի մասնակից է: Մինչ արյան դոնոր դառնալը, նաև կամավորագրվել է: Սպասում է, թե երբ առաջնագիծ մեկնելու հնարավորություն իրեն էլ կընձեռվի:

«Ես թոհուբոհի միջով անցած մարդ եմ, ընկերներս առաջնագծում են, սպասում եմ, թե  ես երբ եմ գնալու: Իսկ մինչ այդ դոնորությամբ, ֆինանսավորմամբ, ով ինչով կարող է պետք է օգնի: Մենք մեզ պետք է օգնենք առաջին հերթին»,- Shantnews-ին ասել է Սամվել Մանուկյանը:

Գյումրիի արյան կայանում դրական ռեզուս ունեցող ու արյան դոնոր դառնալու ցանկություն ունեցողների հսկայական ցանկ է կազմվել: Նրանց կարիքը դեռ չկա: Հանրապետությունում դրական ռեզուսով արյան պաշարները մեծ են: Դոնորներին պահանջներ էլ են առաջադրվում: Հստակ սահմանված է, թե ովքեր չեն կարող դոնոր լինել:

«Դոնոր չեն կարող լինել նրանք, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, եթե տարիքը  18-ից ցածր է կամ 65-ից բարձր, և եթե քաշը չի բավարարում: Կանանց դեպքում դա 53 կգ-ն է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 63 կգ-ը: Հիմա միայն բացասական ռեզուս է պետք: Դրականը նախորդ օրը մեծ քանակությամբ պահեստավորել ենք: Այդ պատճառով այսօր չենք վերցնում: Հերթագրում ենք, անհրաժեշտության դեպքում կապ կհաստատենք, կվերցնենք»,- Shantnews-ին ասել է Գյումրիի արյան փոխներարկման կայանի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը:

Գյումրիի կայանում արյան պահեստավորման խնդիր առայժմ չկա: 3 սառնարաններն արդեն ամբողջությամբ զբաղեցված են, ու պահեստավորումը դեռ շարունակվում է: Այստեղից դոնորական արյուն այլ բուժհաստատություններ դեռ չի ուղարկվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP