22:12 29.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին:
«Այսօր առավոտվանից Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի տարածքի գյուղերը, իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Նրանք արդեն 3 օր է՝ ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջանները՝ օգտագործելով ծանր հրետանի: Դժբախտաբար, ունենք զոհեր ոչ միայն զինվորականներից, այլև խաղաղ բնակչությունից: Պետք է այստեղ նշել, որ Թուրքիան գործնականորեն ներգրավված է այս գործընթացներում: Մեր հավաստի տեղեկություններով՝ ռազմական հրահանգիչները և ռազմական բարձրաստիճան սպաները հիմա գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և երբեմն նրանք նաև ղեկավարում են ռազմական գործողությունները»,- ասել է վարչապետը:
Վարչապետ Փաշինյանը նաև խոսել է, սիրիացի վարձկան զինյալների մասին, որոնք գտնվում են Ադրբեջանում:
«Եվս մեկ կարևոր փաստ, միջազգային լրահոսում արդեն կան բազմաթիվ հրապարահումներ, որ Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկանների է տեղափոխում և տեղակայում Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Իմիջայլոց, արդեն կան տեղեկություններ, որ Ադրբեջանի բնակավայրերից մի քանիսում տեղի են ունեցել ընդհարումներ այդ վարձկանների և տեղի բնակիչների հետ: Այս վարձկանները փորձում են շարիաթի կանոններ հաստատել այդ գյուղերում: Նրանք մտնում են խանութներ և պահանջում են դադարեցնել ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է օգոստոսին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:
«Սա արդեն փաստ է: Սա ևս մեկ ապացույց է՝ ինչ եմ ասում: Ակնհայտ է, որ հիմա և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի հայերը գտնվում են թուրքիայի անմիջական սպառնալիքի տակ: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան առիթ է փնտրում իր զորքերը Նախիջևան մտցնելու համար: Չնայած մենք արդեն ունենք տեղեկություն, որ այնտեղ արդեն կան թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ: Գաղտնիք չէ, որ թուրքական ստորաբաժանումները օգոստոսից գտնվում են Ադրբեջանում: Նրանք սկսել էին համատեղ զորավարժություններ, և այդ կռիվը սկվել է, որպես դրա շարունակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...