13:16 01.10.2020
Հոկտեմբերի 1-ին և 2-ին Եվրոպական խորհուրդը գագաթնաժողով կանցկացնի Բրյուսելում, որին ԵՄ ղեկավարներն անձամբ ներկա կգտնվեն։ Նրանք կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին, Չինաստանի հետ հարաբերությունները, Բելառուսում տիրող իրավիճակը, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը։
Նշված թեմաներից բացի, քննարկման օրակարգ է մտել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ EURACTIV համաեվրոպական լրատվական ցանցի փոխանցմամբ՝ ԵՄ ղեկավարները կքննադատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրել էին Սլովենիան, Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան։
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...