12:07 22.06.2018
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո վարչապետ, Դուք այսօր վայելում եք ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաև համայն հայության բացարձակ աջակցությունը: Այսօր բազմաթիվ դեմոկրատական երկրների առաջնորդներ կերազեին իրավամբ վայելել ժողովրդի այնպիսի աջակցություն, ինչպիսին որ Ձերն է:
Ցանկանում եմ հավատալ, որ Դուք ցանկանում եք կառուցել այն Հայաստանը, որ իմ պատկերացումներով պետք է լինի արևային Հայաստան, որը լինելու է նորագույն աշխարհի օրինակելի մոդելը: Վայելելով ժողովրդի բացարձակ մեծամասնության սերը և հարգանքը՝ Ձեր հրապարակային ցանկացած հայտարարություն շատերի մոտ ընդունվում է որպես 100 տոկոսանոց ճշմարտություն:
Այսօր Ձեր խոսքի ուժն այնքան հզոր է, որ կարող եք հերոսին ներկայացնել որպես ազգի տականք, իսկ տականքին՝ ազգի հերոս: Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեցիք հետևյալը, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու, գողություն անելու մեջ:
Այնուհետև, խորացնելով Ձեր միտքը, մատ եք թափ տալիս դատարանների վրա՝ ասելով՝ անկախ եք, բայց նայեք, հանկարծ չսխալվեք, ստուգելու ենք և այլն: Ի՞նչ եք կարծում, ըստ իս՝ Ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող և իներցիայով շարժվող պետական լիազոր մարմինները և դատարանները ի՞նչ պետք է անեն: Օրենքի կոպտագույն խախտումներով անգամ կամակատար դատարանը իր որոշումներից մեկում մոռացել էր ամսաթիվ դնել որոշման տակ:
Ձերբակալում են բազմաթիվ հիվանդություններ ունեցող անձին և կալանավորում են: Ձեր հայտարարությունից հետո հասարակության մի լայն զանգված ատելությամբ է լցվում դեպի Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքը, համացանցը լցվում է նրա և նրա մերձավորների ընտանիքների նկատմամբ հաշվեհարդարի կոչերով, սպառնալիքներով, ընդհուպ՝ հաշվեհարդարի կոչերով նրա կողքին կանգնող իրավապաշտպանների նկատմամբ:
Ավելին, Ձեր հայտարարությամբ Դուք խոսում եք գողության, յուրացման մասին, երբ քրեական գործում այդ ժամանակ եղել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկած: Ժամանակին երկրորդ նախագահը հոկտեմբերի 27-ի գործով հրապարակային հայտարարեց, որ դա «ուչաստկովիի գործ» է և ըստ էության՝ ուղղորդեց նախաքննությանը, որի իրավունքը չուներ: Այսօր Դուք հրապարակայնորեն մեղադրում եք անձին՝ առանց օրինական ուժ ստացած դատական ակտի, որի իրավունքը Դուք ևս չունեք:
Եթե անձը մեղադրվում է առերևույթ ծանր հանցագործություն կատարելու մեջ, և դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտարարվում է, որից հետո պետական լիազոր մարմինները լծվում են Ձեր ասածը սրբագրելու, ապա փաստում եմ, որ Հայաստանում նմանօրինակ հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն:
Ստեղծեք նախորդ դարի 30-ական թվականների տրոյկաները, իսկ մեղադրվող անձին հրապարակայնորեն կախեք, վառեք, քառատեք:
Մեծարգո պարոն վարչապետ, անկախ անձի կատարած հանցանքի տեսակից ու չափից, երբ նա ունի կալանքի հետ կապված անհամատեղելի հիվանդություններ, պետության կողմից նրան կալանավորելը դիտվում է ծանր հանցագործություն և համարվում է խոշտանգում այդ անձի նկատմամբ:
Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ.
Մեծարգո պարոն վարչապետ, տարիներ առաջ իրավապաշտպան ոլորտում, երբ իրավական հարթության վրա պայքարում էիք անարդար ընտրությունների, A1+-ի եթերազրկման, հանիրավի մեղադրվող քաղաքական գործիչների կողքին, շատ քիչ լրատվամիջոցներ էին համարձակվում լուսաբանել իմ դատական պրոցեսները, որոնց թվում էր նաև Ձեր կողմից ղեկավարվող լրատվամիջոցը, որոնք համարձակություն էին ունենում գրելու և օբյեկտիվ լուսաբանելու:
Այսօր շատ բան է փոխվել Հայաստանում. այս փոփոխությունը մենք ձեռք ենք բերել տարիների մեր քրտնաջան աշխատանքով, հաճախ լինելով չհասկացված, արհամարհված, փոքրամասնություն, իրավամբ՝ Դուք եք կրողը նոր Հայաստանի՝ Ձեր ետևում ունենալով զտարյուն հայորդիների մի զանգված, որ օր օրի ավելանալու է, եթե գիտակցի, որ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, եթե գիտակցի, որ ընկածին չեն խփում, եթե գիտակցի, որ վաղուց հաշվեհարդարների ժամանակը անցել է, և մեղավորներին օրենքով սահմանված կարգով միայն պետք է պատժեն, և որ այս ամենի երաշխավորը միայն Դուք եք»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...