Ձեր առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքն աշխարհին հասցնելը․ ԿԳՄՍ շնորհավորանքը Թարգմանչաց տոնի առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ձեր առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքն աշխարհին հասցնելը․ ԿԳՄՍ շնորհավորանքը Թարգմանչաց տոնի առիթով

12:34 10.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առիթով․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության համար այս կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Այն նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, և իր մեջ կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից:

Սա առիթ է շնորհակալության և փառքի խոսք ասելու թարգմանչաց շարժման շարունակողներին, թարգմանչաց արվեստը զարգացնողներին, որոնց շնորհիվ հայ միտքը հնչում է նաև թարգմանաբար, իսկ հայ արվեստասեր հասարակությանը թարգմանաբար հասնում են համաշխարհային գրականության և մշակութային մտքի գոհարները։

Սիրելի՛ թարգմանիչներ, այժմ ավելի քան երբևէ, երբ թիկունքն ամուր պահելու և բռունցքվելու առաջնահերթություն ունենք, ձեր առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքը աշխարհին հասցնելը։ Դուք եք հայ խաղաղասեր ժողովրդի մշակութային պատգամախոսն աշխարհում և աշխարհի ձայնը՝ հայրենի երկրում, հենց ձեր շնորհիվ է աշխարհն առնչվում մեր քաղաքակրթական մտքին։

Շնորհավո՛ր ձեր մասնագիտական տոնը, թող ձեր գիտական, մշակութային միտքը ծաղկի ու զարգանա՝ ի փառս հայ ժողովրդի, հանուն համաշխարհային մշակույթի հնագույն մաս կազմող հայ մշակույթի հարատևման»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

21:37 19.07.2025

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:26 19.07.2025

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

21:17 19.07.2025

Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-ի

Վիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել  է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

BACK_TO_TOP