22:36 13.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է «News Media» հրատարակչատան նախագահ Արամ Գաբրիելյանովի հետ: Ստորև ներկայացնում ենք ևս մեկ հատված հարցազրույցից, որում Գաբրիելյանովն անդրադառնում է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում 10 ժամ տևած բանակցություններին, նաև բացահայտում է, թե ինչո՞ւ ռուսաստանցի որոշ լրագրողներ հստակ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեն:
Հարց. Արդյո՞ք 11 ժամ քննարկումներից հետո զինադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը կարող է հետագա խաղաղության համար հիմք հանդիսանալ, թե՞ սա մի փոքր քայլ էր:
«Ես դրան չեմ հավատում, ես չեմ հավատում, որ Իլհամ Ալիևը կուզենա Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենա: Դա անօգուտ գործ է: Կա՛մ մենք կռվելու ենք մինչև արյան վերջին կաթիլը, կա՛մ էլ պետք է Ռուսաստանի ուժը, որը շատ կոշտ կասի, թե ոչ ոք ձեզ թույլ չի տա այստեղ ցեղասպանություն իրականացնել:
Իրականում հիմա այստեղ ցեղասպանություն է կատարվում, Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն: Այն, ինչ նրանք անում են, դա ցեղասպանություն է: Պարզ է, որ Իլհամ Ալիևը չի կարող դա չհասկանալ: Գուցե նա մտածում է, որ արդեն Աստված է երկրի վրա, Էնվեր փաշան էլ էր այդպես մտածում, երբ հայերին էր կոտորում, Թալեաթն էլ էր այդպես կարծում մինչև Թեյլերյանի գնդակը խոցեց նրա ճակատը: Նրանք այդպես մտածում են, բայց ցեղասպանությունը չի ներում ոչ ոք: Դուք «Նեմեզիս» գործողությունների պատմությունը գիտեք: Թալեաթին այնտեղ սպանեցին, Էնվերին գլխատեց կարմիր հրամանատարը, ոչ մի թուրք, որը ղեկավարում էր հայերի ցեղասպանությունը, ողջ չմնաց, ոչ մեկը: Ոչ մի հայ, որը համագործակցում էր թուրքերի հետ, ողջ չմնաց, բոլորին սպանեցին: Այս ամենը կա պատմությունում: Այն, ինչ անում է հիմա, ցեղասպանություն է: Խաղաղ բնակչությանը հրթիռակոծելը, գնդակոծելը, դա ցեղասպանություն է: Գիտեք՝ ինչն է զարմացնում ինձ: Դուք գնդակոծում եք Ստեփանակերտը: Այնտեղ գրեթե ոչինչ չի մնացել, դուք ավերել եք Մարտունին, հիմա ուզում եք ավերել Հադրութը: Իսկ հայերն ընդամենը երկու անգամ կրակեցին Գյանջայի վրա, դրանից մեծ վայնասուն, հիստերիա սարքեցիք, թե ինչպես կարելի է գնդակոծել հասարակ մարդկանց: Իսկ Ստեփանակերտում հասարակ մարդիկ չե՞ն: Իմ զարմիկների մանկահասակ երեխաները տեղափոխվել են Երևան, ես եմ նրանց մասին հոգ տանում, նրանք սովորական երեխաներ չե՞ն: Մեր ազգից 14 երեխա է տեղափոխվել ու ընդամենը մի կին, որ խնամի այդ երեխաներին, մյուս կանայք մնացել են իրենց ամուսինների հետ: Սա ցեղասպանություն չէ՞: Ձեր մարդիկ լավն են, մեր մարդիկ լավը չե՞ն, մեր արյունն ա՞յլ է: Գիտեք, եթե խոսենք Ռուսաստանի մասին, ես ադրբեջանցիներին հարց չեմ ունենա: Նրանք կարծում են, որ դա իրենց հողն է, և կռվում են մեր դեմ: Թուրքական ցեղերը դարեր շարունակ կռվել են մեր դեմ, դարեր շարունակ թուրքերը, պարսիկները, փորձել են գրավել ու ստրկացնել Հայաստանը: Բայց հայերը երբեք չեն ստրկացել, նրանք երբեք չեն փոխել իրենց կրոնը, իրենց լեզուն, թեև շատ ազգեր են եղել, որ փոխել են: Հիմա եթե ես խոսեմ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների մասին, ապա նրանք ինձ այդքան չեն մտահոգում, նրանք պաշտպանում են, իրենցն են պաշտպանում, իհարկե հիմարավարի են դա անում, բայց անում են: Իսկ երբ ռուս մարդիկ են քթները մտցնում այդտեղ, օրինակ, Շեվչենկոն, Կորոտչենկոն, Ժուրավլյովը, դա անհասկանալի է: Դուք ինչո՞ւ եք քթներդ մտցնում այստեղ: Դու իրավունք չունես մտնել այստեղ, դա քո պատերազմը չէ, դու պետք է խաղաղության կոչեր անես: Երբ Սեմյոն Պեգովն այնտեղ նկարահանումներ է անում, ասում է սպանե՞ք ադրբեջանցիներին: Իսկ դուք բացեիբաց ասում եք, որ պետք է սպանել: Երեկ այն մեկը՝ Շեվչենկոն, ասում էր՝. «Արամ Աշոտիչը ասում էր, թե Հադրութը չեն գրավել, իսկ ադրբեջանցիներն ասում էին, որ գրավել են, ինչո՞ւ եք սխալ գրել», բայց դուք որտեղի՞ց եք վերցրել»:
Հարց. Դե, Շևչենկոն, Կորոտչենկոն ու մյուս նմաններն էլ են վարձկաններ, ուղղակի այլ տեսակի:
«Իհարկե, անկասկած: Ես շատ էի մտածում, թե ինչո՞ւ է Կորոտչենկոն իրեն այդպես պահում, հետո ինձ լուսանկարներ ցույց տվեցին Կորոտչենկոյից, որոնցում նա Ադրբեջանում էր: Դե, հասկանալի է, մարդը գալիս է Ադրբեջան… խավիար, ծով, մաքուր օդ, կանայք… ինչ ուզում ես արա, բայց դրա դիմաց աշխատիր մեզ համար: Այ, եթե վերցնենք, օրինակ, Կորոտչենկոյին և Սոլովյովին, որը փորձում է միշտ չեզոք դիրք ընդունել, թեև գիտենք, որ նա շատ լավ է վերաբերվում հայերին, շատ հայ ընկերներ ունի, բայց նա երբեք անհավասարակշիռ ու միակողմանի չի խոսում: Նույնիսկ ես, հայ լինելով հանդերձ, ինձ թույլ չեմ տալիս այդպես խոսել և վիրավորել ադրբեջանական ազգը: Ես կարող եմ խոսել Իլհամ Ալիևի մասին, նրա կլանի, նրա մարդկանց, նրա շրջապատի մասին, Նախիջևանի կլանի մասին: Նրանց մասին կարելի է խոսել: Ես ձեզ վստահեցնում եմ՝ կգա ժամանակ և Ադրբեջանի ժողովուրդն էլ նրանց հարցեր կունենա: Ես ադրբեջանցիներին լավ գիտեմ, նրանք կլռեն, բայց տանն արդեն իրար մեջ խոսում են, հարցնում են՝ «Մեզ ասում են, թե մենք հզոր բանակ ունենք, հայերին քշում ենք շների պես, Իլհամն է ասում, բայց ո՞ւր եք քշում, ընդամենը երկու կիլոմե՞տր: Շունը 2 կիլոմետրը 5-10 րոպեում կանցնի, ո՞ւր եք դուք նրանց քշում շների պես: Առայժմ դուք եք շների պես կանգնած և կծոտում եք միմյանց, նրանց ոտքերի տակ»: Բայց հասկանում եք, անկախ դրանից, արտահայտությունը երբ ասում են՝ «քշում ենք հայերին շների պես», դա ազգին վիրավորող արտահայտությոն է, ես երբեք ինձ թույլ չեմ տա ասել, որ մենք հաղթում ենք ադրբեջանցիներին ինչպես շներին: Դա չի կարելի անել, դա հենց ֆաշիզմ է, նացիզմ է, Ալիևն էլ հենց նացիստ է դարձել, և հասկանալի է, թե ինչու է դարձել, որովհետև նրա գործերը վատ են, նրա վարկանիշն անկում է ապրում, նրան դուրս կշպրտեն, և վերջ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...