Հայաստանում անհրաժեշտ քանակից եռակի քիչ դատավորներ կան. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայաստանում անհրաժեշտ քանակից եռակի քիչ դատավորներ կան. Արտակ Զեյնալյան

15:30 16.01.2018

Քաղաքացիական հասարակության նկատառումները Դատական և Քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա ևս ելույթ ունեցավ և հիմնականում անդրադարձավ դատավորների թվի սակավությանը և նրանց նկատմամբ կարգապահական տույժեր սահմանելուն:

«Գիտեք, դատական պաշտպանության իրավունքը որքան էլ ապահովենք, մենք չենք հասցնի իրավունքների խախտումների հետևից, որպեսզի յուրաքանչյուր խախտման հետևից գնանք և դատական պաշտպանության իրավունքում այն իրականացնենք: Դրա համար արդյունավետ կառավարումը ենթադրում է իրավունքների անմիջական գործողության ապահովում: Պետք է կանխարգելել իրավունքի խախտումը, պետք է օրենքն ունենա որակ, ապահովված լինի կիրառման երաշխիքներով, որպեսզի այն կյանքի կոչվի»,- ասաց պատգամավորը:

Զեյնալյանի խոսքով՝ այսօր Հայաստանում անհրաժեշտ քանակի դատավորների թվից եռակի պակաս դատավորներ կան, հետևաբար, չենք կարողանում համընթաց քայլել արդարադատության հետ.

«Մշտապես փորձում ենք ինչ-որ ընթացակարգեր փոխել, հարմարեցնել, բայց քանակն այնքան ցածր է, որ չենք կարողանալու դրանք փոխել: Բազմիցս դրա վերաբերյալ բարձրաձայնել ենք: Ստրատեգիական դատավարությունների շրջանակում այդ հարցը դրված է»:

Ինչ վերաբերում է դատավորների՝ ներքին անկախություն չունենալուն, պատգամավորն ասում է, որ այդ հարցը ևս ստրատեգիական դատավարության շրջանակում դրված է: Այն կարողացել են հասցնել Եվրոպական դատարան:

«Դատավորն իր արդարադատական ֆունկցիայի կատարման համար չպետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության, այսինքն՝ օրենքի կիրառության համար դատավորը պետք է զերծ լինի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու ռիսկից:

Կարո՞ղ է սա բերել չարաշահումների և դատական ակտում սխալ կիրառություն լինել, կարո՞ղ ենք ենթադրել, որ սա իր մեջ նման հավանականություն ունի: Դատավորի անկախության սկզբունքն այնքան հիմնարար է, որ մենք չենք կարող այն կասկածի տակ դնել որոշակի բացառությունների պարագայում: Դրա համար մենք դատական օրենսգրքում առաջարկում ենք կարգապահական պատասխանատվությունների հիմքից հանել  օրենքի կոպիտ խախտման համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը»,- նշեց Զեյնալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP