Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի և գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+12.09 oC

Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի և գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի հետ

19:44 23.10.2020

ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների հետ, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ու Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ Արցախի չճանաչված Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիոն պատերազմն ու դրա արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, այն կանխելու ու Արցախի բնակչությանը պաշտպանելու հարցում միջազգային կառույցների պատասխանատվությունը, անելիքները, անգամ տեսանելի անկարողությունը։
Հանրային խորհրդի նախագահի և անդամների կողմից հստակ և հատուկ ներկայացվեց իրավիճակի ռազմական, միջազգային/հումանիտար իրավական, սոցիալական, առողջապահական և այլ դիտանկյունները, որոնց հակազդման և/կամ կանխարգելման հարցում միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների արձագանքը երբեմն անհասկանալի է, երբեմն ուշանում է, երբեմն էլ՝ անբավարար է։
Շնորհակալություն հայտնելով մինչև այժմ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի իրականացրած տարբեր ծրագրերի կապակցությամբ՝ այդուհանդերձ հնչած ելույթներում, անգամ սուր կամ էմոցիոնալ քննադատություններում, անբավարար ու կործանարար համարվեց այդ փոքրիկ, չճանաչված հանրապետության ու տարածաշրջանի՝ ֆիզիկական գոյության ու ցեղասպանությունից փրկվելու պայքար մղող բնակչության հանդեպ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից պարտավորությունների ու պատասխանատվության բացակայությունը, որը քողարկվում է «մանդատի բացակայություն» ձևակերպման ներքո։ Ըստ որում՝ դա այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրվանից արձանագրվում են Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի սարսափազդու խախտումներ, քաղաքացիական բնակչության հրթիռակոծություն ու հրետակոծություն Արցախի անխտիր բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ արգելված կասետային զենքերով, մահաբեր ԱԹՍ-ներով, որի դեմ անպաշտպան են երեխաներից մինչև կանայք, ծերեր ու խաղաղ բնակչություն, փաստվում են ռազմագերիների հետ վերաբերմունքի անմարդկային բազում դեպքեր, հումանիտար, այն է՝ դիերի փոխանակման նպատակով հրադադար հաստատելու մերժում, մշակութային, կրթական ու ուսումնական հաստատությունների ոչնչացում և այլն։
Խորհրդի անդամների կողմից հարց բարձրացվեց, թե ինչպե՞ս կարող է Միացյալ ազգերի կազմակերպությունը սահմանափակված լինել իր առաքելությունն Արցախում իրականացնելու հարցում, երբ այնտեղ մարդիկ են մահանում, որոնց թվում նաև խաղաղ բնակչությունը: Հանրային խորհրդից առաջարկություն-պահանջներ հնչեցին ՄԱԿ-ի ծրագրերը անհապաղ Արցախ հասցնելու վերաբերյալ՝ չնայելով Ադրբեջանի դիմադրությանը և ստեղծելով հատուկ մանդատ, կամ որպես նախադեպ օգտագործել Համաշխարհային փոստային միության կողմից Արցախը՝ որպես Հայաստանի Հանրապետության փոստային համակարգի մաս ճանաչելն ու փոստային առաքումներ իրականացնելը, ինչը հնարավորություն կտա նույն սկզբունքը տարածել Արցախում նաև ՄԱԿ առաքելության իրականացման համար:
ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերներն այսօր ստիպված են խոսել ներկաների հետ բավականին բարդ իրավիճակում, լիարժեք կիսում են հայ ազգի ապրումներն ու զգացմունքները, որովհետև ՄԱԿ հայաստանյան գրասենյակի՝ մոտ 300 աշխատակիցների հարազատների շրջանում ևս արդեն կան կորուստներ, ինչը ստիպում է զգալ իրավիճակի ամբողջ ծանրությունը: Նրա կողմից ընդգծվեց հատկապես այն փաստը (որը երկրորդեցին նաև ծրագրերի ղեկավարները), որ կան մանդատի տարածքային սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իրենց մուտք գործել Արցախ և աշխատել ուղղակի հենց այնտեղից, սակայն պատրաստ են Հայաստանում համապատասխանեցնել իրենց գործունեության մասշտաբները ըստ առաջացած կարիքների: Մյուս կողմից, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղում աշխատանքներն իրականացնելն անհնար է դառնում, սակայն գրասենյակն առավելագույնն է անում տեղեկատվությունը համապատասխան պաշտոնյաներին հասցնելու և որոշակի փոփոխությունների հասնելու համար:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պայմաններում ՀՀ փաստացի տրանսպորտային շրջափակման մեջ գտնվելու, չթույլատրված զենքերի կիրառման արդյունքում խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների և բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին: Մի շարք ելույթներ վերաբերում էին հայկական երկու պետությունների դեմ շրջափակում ու պատերազմ սանձազերծած երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ ճնշումների ուժգնացմանը, ՄԱԿ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ որպես այդ տարածաշրջանի ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանության ու Ադրբեջանի ձեռքում այլևս «պատերազմի տեղեկանքը» դարձած ՄԱԿ փաստաթղթերը (1993-94թթ․ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնք Ադրբեջանի նախագահը շահարկում է իր այս ցեղասպանական պատերազմի միջազգային օրինականացման համար) որպես զենք չեզոքացնելու ծայրահեղ ու միակ արդյունավետ քայլ։
ՄԱԿ ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ այն բոլոր կարծիքներն ու փաստարկները, որ հնչել են հանդիպման ընթացքում, հավաքագրվելու և հասցեական ուղարկվելու են ՄԱԿ կենտրոնական գրասենյակի համապատասխան բոլոր պաշտոնյաներին և գերատեսչություններին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո ինչ տեսք ունի մետրոյի «Երիտատարդական» կայարանը

23:27 29.04.2024

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո ինչ տեսք ունի մետրոյի «Երիտատարդական» կայարանը

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո՝ «Երիտասարդական» կայարանն այս տեսքն ունի։ Լուսանկարը տարածել է Երևանի Մետրոպոլիտենը։ ...

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ

23:03 29.04.2024

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

22:26 29.04.2024

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […] ...

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

22:15 29.04.2024

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

21:41 29.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում համագործակցության հարցեր։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է հիմնադրամի փորձը՝ վերհանելու համար խոչընդոտները, որոնց բախվում են ներդրողները քաղաքաշինության բնագավառում և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ներդրումային դաշտի բարելավմանը նպաստող նախաձեռնություններում։ Նա տեղեկացրել է […] ...

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

21:34 29.04.2024

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման […] ...

BACK_TO_TOP