00:26 26.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ:
-Ռուսաստանը հենց այդ ահաբեկիչներին իր սահմաններին մոտ չթողնելու նպատակով տարիներ առաջ ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում։ Հիմա նրանք հատուկ չվերթներով բերվում են Ռուսաստանի սահմանների տակ։ Սա չի՞ անհանգստացնում երկրի ռազմական ղեկավարությանը։
-Իհարկե, երկրի ռազմական ղեկավարությանը դա շատ է անհանգստացնում։ Բանն այն է, ոռ գրոհայինները Ադրբեջանի տարածքում ոչ միայն ուղղակի զինվորներ են, որ գնում են պատերազմելու, նրանք գաղափարական մարտիկներ են։ Իսկ գաղափարական մարիկները կարող են շատ վնասկար գործողություններ ձեռնարկել։ Նրանք կարող են իրենց ազդեցության տակ գցել ադրբեջանցի երիտասարդներին, հատկապես աղքատ շրջանակներից։ Իսկ ադրբեջանում հասարակության սոցիալական դասակարգումը խիստ ծանր է, ու վատ կացության մեջ գտնվող մարդիկ հեշտությամբ կարող են հավաքագրվել այդ գրոհայինների շարքերը։ Հետո Թուրքիայի կողմից այդ գրոհայինները կարող են ուղղվել դեպի հյուսիս՝ ընդդեմ Ռուսաստանի։ Դա մեր ռազմական ղեկավարությանը շատ է անհանգստացնում։ Միևնույն ժամանակ, սա մեր ռազմական ղեկավարությանը ստիպում է մտածել, և ոչ միայն մեր ռազմական ղեկավարությանը, այլև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք հնարավոր է շարունակել բարեկամական հարաբերություններ պահել Ադրբեջանի հետ։ Իմ կարծիքով, սա իմ անձնական կարծիքն է, սա ես շեշտում եմ․ Ադրբեջանի գործողությունները Ռուսաստանի հանդեպ խորը թշնամական բնույթ են կրում։ Եվ հենց այն փաստը, որ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի հետ համատեղ պարբերաբար զինվորական վարժանքներ են իրականացվում, հաստատում են իմ այդ մտավախությունները։ Թուրքիան, հակառակ այն բանի, որ Ռուսաստանի կողմից դեպի իրեն ուղղված բազմաթիվ բարեկամական քայլեր են արվում, միևնույն է, Թուրքիան մեր երկրի հանդեպ ցուցադրում է թշնամական վերաբերմունք։ Դա դրսևորվում է այն բանում, որ Թուրքիան, փաստացի, այսօր պատերազմում է ընդդեմ Ռուսաստանի ու Ռուսաստանի դաշնակիցների Լիբիայում, Սիրիայում և հիմա էլ Ադրբեջանում։ Փաստացի, դա նշանակում է, որ Թուրքիան ներխուժել է հետխորհրդային տարածք, իսկ այստեղ Թուրքիան գործ չունի։ Եվ այս պայմաններում պետք է վերագնահատել Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարները։
Ես ուզում եմ մի պարզ բան ասել։ Էրդողանը շատ կարճատես քաղաքականություն է վարում։ Թուրքիան շատ վտանգավոր երկիր է դարձել։ Նա նստած է վառոդի տակառի վրա, որ կոչվում է Քրդական աշխատավորական կուսակցություն և քրդերի խնդիր։ Ու այդ պայմաններում Էրդողանին հաջողվել է փչացնել հարաբերութունները բոլոր ռազմաքաղաքական ուժային կենտրոնների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Իսրայելի հետ, որ թեև փոքր երկիր է, բայց վերազգային էլիտաների միջոցով ունի հսկայական ազդեցություն ու գլոբալ միավոր է հանդիսանում, Եվրամիության հետ։ Իսկ հիմա էլ Ռուսաստանի հետ, որ տրամադրված է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալուն։ Այս պայմաններում Էրդողանի իշխանության գոյության հարցը և ընդհանրապես Թուրքիայի՝ որպես պետության գոյության հարցը խիստ լուրջ և ակտուալ է դառնում։ Փաստացի, մենք կարող ենք ասել, որ Էրդողանն իր քայլերով Թուրքիայի գոյությունը հարցականի տակ է դնում։
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...