22:40 24.06.2018
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից հետո քվեաթերթիկների 80․1 տոկոսի հաշվարկման արդյունքում արձանագրել է 54․3 տոկոս արդյունք։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալները ներկայացնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանի հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկանծու Մուհարեմ Ինջեն, ստացել է ընտրողների 29․9 տոկոսի աջակցությունը։ Մնացած թեկնածուների հավաքած ձայները դեռևս ցածր են 10 տոկոսից։ Վերջնական արդյունքում Էրդողանը պետք է հավաքի ավելի քան 50 տոկոս ձայն՝ առաջին փուլում հաղթելու համար, այլապես հուլիսի 8-ին կանցկացվի երկրորդ փուլ։
Հաղորդվում է նաև, որ քվեաթերթիկների 81,7 տոկոսի հաշվարկման արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է 43․8 տոկոս ձայն։
Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» ներկա պահին ստացել է 19․9 տոկոս ձայն, այնուհետ գալիս է «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 12 տոկոս ցուցանիշով։ Հաղորդվում է նաև, որ քրդամետ «Ժողովուդների դեմոկրատական կուսակցությունն» անցնում է խորհրդարան՝ հաղթահարելով 10 տոկոսի շեմը։
22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
22:35 29.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...
22:20 29.06.2025
Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվումԹբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...
22:05 29.06.2025
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...
22:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...
21:40 29.06.2025
Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլըՊարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...