23:49 24.06.2018
Երևանի Ավան համայնքի Ծարավ-Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: «Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը: Այս մասին գրում է hetq. am-ը։
Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինն է, ով օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի գույքի և եկամուտների հայտարարագիր:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեր ձեռք բերած` Ծարավ Աղբյուր 55/15 հասցեի սեփականության մասին վկայող փաստաթղթերի համաձայն` նույն հասցեում 5 առանձին տարածքներ կան, որից 4-ի սեփականատերը Ռուզաննա Բեգլարյանն է, իսկ մեկինը` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: Առաջին տարածքը վարձակալությամբ հանձնած է «Նոր զովք»-ին: Երկրորդ և երրորդ տարածքները տնօրինում է Ռուզաննա Բեգլարյանը, իսկ շենքի հետնամասում` 4-րդ շինությունը վարձակալության է հանձնված «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ-բանկ»-ին: Եվ միայն 5-րդ տարածքն է, որ տնօրինում է կառուցապատող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանին գրավոր հարցում ուղարկեցինք` պարզելու, թե ինչ հիմունքներով է շինությունը հատկացվել Ռուզաննա Բեգլարյանին: Վերջինս տեղեկացրել է, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերի շրջանակում կառուցված բոլոր բազմաբնակարան համալիրներում, շահառուների կենցաղ-սապասարկման պահանջմունքները բավարարելու նպատակով կառուցվել են հասարակական նշանակության օբյեկտներ (հաշվի առնելով կառուցված շենքերի հարակից տարածքներում այդպիսի ենթակառուցվածքների իսպառ բացակայությունը): Դրանք օրենքով սահմանված կարգով վաճառվել են այլ քաղաքացիների և ներկայումս ծառայում են որպես խանութներ, սպասարկման կենտրոններ, հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, մարզասրահներ և գրասենյակներ:
2016 թ. հոկտեմբերի 13-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ծարավ Աղբյուրի 55/15 հասցեում գտնվող 783.2 քմ մակերեսով տարածքը վաճառվել է քաղաքացի Ռուզաննա Բեգլարյանին: Արսեն Քարամյանը չի նշել գումարի չափը: Սակայն հայտնի է, որ այդ տարածքում երիտասարդ ընտանիքները բնակարաններ են ձեռք բերել 185-290 հազար դրամի սահմաններում` կախված, թե որ նախագծի մասնակից են եղել նրանք: Եթե պարզ թվաբանական հաշվարկը կատարենք ամենաէժան գնով, ապա 783 քմ-ի համար Ռուզաննա Բեգլարյանը պետք է վճարեր 145 մլն դրամի չափ (300 հազար դոլարի սահմաններում): Իսկ եթե հաշվի առնենք, որ այն սոցիալական ծրագրի շահառուի չի վաճառվել, այլ առևտրային նպատակներով, ապա գինը հնարավոր է կրկնակի ավելին լինել:
Այդ շինության շուկայական արժեքն այսօր գնահատվում է մոտ 1 միլիոն դոլար։
Այդուհանդերձ, Ռուզաննա Բեգլարյանն այս թանկարժեք անշարժ գույքը 2016 թվականի իր հայտարարգրում թաքցրել է և չի հայտարարագրել: Հայտարարագրելու դեպքում արժեքն էլ պարզ կդառնար:
Այդ գույքի մասին որևէ նշում չկա նաև նրա 2017թ. հայտարարագրում: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է եղել, հետևաբար, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Ռուզաննա Բեգլարյանը, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կին, նույն պարտավորությունն ուներ:
Հիշեցնենք, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի կնոջը պատկանող տարածքներում:
Նշենք նաև, որ երիտասարդ մասնագետներին բնակարաններով ապահովելու ծրագիրն իրականանում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Այդ ծրագրերից վերջինի` «Վերածնունդ»-ի վիճակահանությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր, չնայած այն նախատեսված էր այս ամիս: Ըստ ամենայնի` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն նոր վարչապետից երաշխավորություն դեռ չի ստացել և չի շտապում նոր ծրագրին ընթացք տալ:
Ինչ միջոցներով է ձեռք բերել Ռուզանա Բեգլարյանը Ծարավ Աղբյուրի այս գույքը, հայտնի չէ։ Թե’ նրա, թե’ ամուսնու հայտարարագրերից երևում է, որ նրանք այդքան միջոցներ չունեին այն ձեռք բերելու համար։ Իսկ գուցե «Սերժի Վաչոն» (հանրության մեջ այդպես է հայտնի Վաչագան Ղազարյանը) այն նվեր է ստացել, իրավապահները սա էլ պետք է պարզեն։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...