Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել մոտ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել մոտ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

10:15 25.06.2018

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ ստենտավորման  ներկայիս արժեքը կարող է նվազել ավելի քան 100 հազար դրամով: Եվ այսպես. ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է ՀՀ-ում ստենտավորում իրականացնող բոլոր բուժհաստատությունների (թվով 11 ) կողմից այս ծառայության գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ծավալուն տեղեկատվություն է պահանջել բուժհաստատություններից, որի հիման վրա գնահատվել են ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40  ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև վիրահատական գործիքներ և դեղորայք:

Պարզվել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը կազմում է միջինում 1.1 մլն դրամ, իսկ ինքնարժեքը՝ 840 հզ դրամ, որի 55%-ը բաժին է ընկնում նյութածախսին (ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ և այլն ), 45 %-ը ձևավորվում է վարչական վերադիր և այլ ծախսերի հաշվին ( բժշկի և բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս (ամորտիզացիա), կոմունալ  վճարումներ և այլն ):

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ 1.1 մլն դրամ գնի պարագայում  ստենտավորման վիրահատության շահութաբերությունը կազմում է շուրջ 25%, ինչը բավական բարձր ցուցանիշ է՝ համանման այլ բժշկական ծառայությունների գների համեմատ։ Հետևաբար, լիովին իրատեսական է, որպեսզի բուժհաստատություններն իրենց շահույթը նվազեցնելու հաշվին վերանայեն վիրահատության արժեքը՝  իջեցնելով այն շուրջ 100 հազար դրամով:

Ընդհանուր առմամբ, ստենտավորման վիրահատություններ իրականացվում են թվով 11 բուժհաստատություններ, իսկ ստենտերի ներմուծում  մատակարարներում են իրականացրել 7 ընկերություններ։

Ըստ հանձնաժողովի՝ հետագայում ևս հնարավոր է հասնել վիրահատության արժեքի էլ ավելի նվազման՝ մատակարար ընկերությունների հետ տարվող բանակցությունների արդյունքում:

Հանձնաժողովը ուսումնասիրությունների ողջ փաթեթը տրամադրել է նաև Առողջապահության նախարարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

22:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

21:40 29.06.2025

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Վինիսիուսը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել «Ռեալի» հետ

21:20 29.06.2025

Վինիսիուսը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագիր դեռևս չի ստորագրել ակումբի հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել և փորձում են հարթել ֆինանսական խնդիրները: Մինչ այս հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունից հետո 5 տարով կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ: Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը 30 խաղում […] ...

Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

21:10 29.06.2025

Մակրոնը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում Renault անօդաչու թռչող սարքերի արտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Renault ավտոկոնցեռնի կողմից Ուկրաինայում անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորությունը։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն մի քանի օր առաջ հայտարարեց Ուկրաինայում Renault-ի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության […] ...

Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանը

20:50 29.06.2025

Ղրղզստանի ԱԳՆ-ը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստերի աղավաղման կանխարգելմանը

Ղրղզստանը աջակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին փաստերի աղավաղումը կանխելուն ուղղված ջանքերին։ Այս մասին Չոլպոն-Ատայում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել պատմական ճշմարտությունը պաշտպանելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստերի աղավաղումը կանխելու ջանքերին», – ասել է նա։ […] ...

«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը

20:29 29.06.2025

«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը

«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին: Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: «Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, […] ...

BACK_TO_TOP