21:15 30.10.2020
The Washington Post-ն անդրադարձել է Արցախում ռազմական գործողություններին։ Լրատվամիջոցը հոդվածում հիշեցնում է, որ անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգները միջնորդել են, որպեսզի հրադադարի ռեժիմ սահմանվի պատերազմող հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ որոշ տվյալների՝ հրադադարը հազիվ մեկ ժամ է տևել:
«Փոխարենը Կովկասում հակամարտությունը մոլեգնում է՝ բերելով տարածաշրջանում վերջին երեք տասնամյակների ընթացքում վայրագությունների վատթարագույն շրջանը: Քաղաքացիական զոհերը գնալով ավելանում են»,- նշված է նյութի մեջ:
«Կլաստերային զինամթերքի օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա դաժան և անխոհեմ է. դա հանգեցնում է մահվան, տուժածների և թշվառության պատճառ է դառնում», – լրատվամիջոցը մեջբերում է Amnesty International- ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Սթրաթերսի խոսքերը:
«Հակամարտությունը կարող է շուտով հասնել անդառնալի մի կետի, երբ այն չի դադարի առանց մարտերի դրամատիկ ընդլայնման և մարդկային կորուստների ավելացման», – Ըստ The Washington Post-ի՝ ասել է Քերի Քավանոն ՝ Կենտուկիի համալսարանի պրոֆեսորը, որն օգնել է 2001 թվականին կողմերին միջնորդավորված բանակցություններ վարել:
Ներկայացվում է նաև Today’s WorldView- ի հետ Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի զրույցը։
«Հայերն այժմ ադրբեջանական հարձակումը տեսնում են որպես գոյաբանական սպառնալիք Ղարաբաղի ժողովրդի համար: Ադրբեջանի մաքսիմալիստական սպասումների և մոտեցումների պատճառով մենք հայտնվեցինք պատերազմում»,- ասել է Վարուժան Ներսեսյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը սանձազերծել է «բլից կրիգ» հայկական ուժերի նկատմամբ, և որ Թուրքիայի բովանդակային աջակցությունը Բաքվին շրջել է հակամարտության կշեռքը:
«Ներսեսյանը մեղադրել է թուրքական նեոօսմանիզմին տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու և Թուրքիայի կառավարությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության գործն ավարտելու ցանկության մեջ և Ադրբեջանին ներկայացրել որպես պատրաստակամ հանցակից պատմական ոճրագործության մեջ:
Ներսեսյանը պնդել է, որ Ադրբեջանն ինքն իրեն մոլորության մեջ է գցում, եթե հավատում է, որ կարող է հայերից միակողմանի զիջումներ կորզել»,- նշված է լրատվամիջոցի հոդվածում:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...