Հայության ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է․ Բրազիլիայի հայ համայնքը աջակցում է Արցախին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC

Հայության ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է․ Բրազիլիայի հայ համայնքը աջակցում է Արցախին

17:20 30.10.2020

Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝ ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։

«Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակերպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես կազմակերպել, որ ագրեսիա ցույց չտանք, որպեսզի մարդիկ չկարծեն՝  մենք ագրեսիվ ենք։ Միշտ ասում ենք, որ մենք հաղթելու ենք մեր մշակույթով, և փաստում ենք, որ նրանց ծրագիրը չի ստացվի»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Բոհջալյան-Քալայջյանը։

Անցած կիրակի մեքենաներով երթ են կազմակերպել։ Ակնկալվող 150 մեքենայի փոխարեն 450-ն է միացել երթին։ Մասնակիցները 3 ժամով քաղաքի բոլոր գլխավոր պողոտաները փակել էին։

«Ոստիկանությանը խնդրել էինք, որ մեզ պարզապես ճանապարհով ուղղորդի։ Չէինք ուզում քաղաքում որևէ խնդիր ստեղծել, ուզում էինք՝ մարդիկ տեսնեին, որ մենք լավ կազմակերպված ժողովուրդ ենք։ Շատ զորավոր էներգիա կարողացանք ստեղծել»,- պատմեց նա։

Վարդինե Բոհջալյան-Քալայջյանի խոսքով՝ այժմ ավելի քան երբևէ հայերը պետք է իրենց ուժը ցույց տան միասնականությամբ։

«Մեր ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է։ Մենք հայերս քիչ ենք, թեկուզ այն 3 մլն-ը, որ Հայաստանում է, բայց հիմա ավելի, քան երբևէ, մեր ուժը ցույց ենք տալիս մեր միությամբ։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ, ասենք, Եվրոպայում ճանապարհներ են փակում։ Նայում եմ, ասում եմ՝ մենք կանք, և ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել։ Ունենք գեղեցիկ հայրենիք, որին բոլորս պետք է օգնենք, որովհետև հակառակ դեպքում, չունենք իրավունք ասելու, որ մենք հայ ենք»,- հավելեց Բրազիլիայի Հայ դատի ներկայացուցիչը։

Նա տեղեկացրեց, որ երկրում բոլոր հայկական կազմակերպությունները աշխատում են կատարել նվիրատվություններ՝ ի նպաստ Արցախի բարեկեցության։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP