23:17 31.10.2020
Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից բոլոր վարչական շրջաններում։ Համաժամանակյա ստուգայցն ապահովելու համար մեկտեղվել են ԱԱՏՄ գլխամասի, Երևանի տարածքային կենտրոնի և մարզային որոշ ստորաբաժանումների մասնագիտական ուժերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ խնդիր է դրվել լայնածավալ ստուգայցի միջոցով ամբողջական պատկեր ստանալ մայրաքաղաքում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Աշխատանքները համակարգել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։
Տեսչական ստուգայցերը Երևանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանման բարվոք պատկեր են գրանցել․ տնտեսավարողները հիմնականում հետևում են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված նորմերին։
Հաճախակի արձանագրվող թերությունները հիմնականում ենթակա են տեղում շտկման, ինչի վերաբերյալ տեսչականի մասնագիտական խմբերը տրամադրում են խորհրդատվություն, մասնագիտական ուղղորդում և հրահանգում են անհապաղ վերացնել խախտումները։ Առավել կոպիտ և համակցված խախտումների դեպքում անմիջապես կազմվում և տրվում են հանձնարարագրեր՝ ողջամիտ ժամկետերում լրացնելու բացերը։
Երեկ խախտումներ և թերություններ ունեցող որոշ տնտեսավարողների մոտ այսօր ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Արձանագրվել է, որ ԱԱՏՄ մասնագետների դիտարկած բոլոր թերությունները վերացված են։
Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում, հյուրատներում։ Վերջիններից որոշների մասով կկիրառվի վարչարարություն, քանի որ արձանագրված խախտումներն անմիջական կապ ունեն և կարող են հանգեցնել վարակի անկառավարելի տարածմանը։
Երկօրյա աշխատանքների ընթացքում տեսչականի մասնագետներին տնտեսավարողները փոխանցել են իրենց մտահոգությունն առ այն, որ քաղաքացիների կողմից դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու խնդիրը մտահոգում է նաև իրենց, ինչի պատճառով իրենք հաճախ ստիպված են չսպասարկել վերջիններիս։ Սա իր հերթին խնդրահարույց է և երբեմն դրա կանոնակարգումն իրենց ուժերից վեր է։
Տեսչական մարմինը հերթական անգամ խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության շրջանում ճշգրտորեն պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, կրել անհատական պաշտպանության միջոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս զերծ մնալ մարդկային կուտակումներից։ Ամուր ճակատ ունենալն ուղղակիորեն ենթադրում է առողջ թիկունք, իսկ դա ապահովելու համար անվտանգության նորմերի պահպանումն այլընտրանք չունի։
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են և ամենուր։ Կարանտինի շրջանում՝ սեպտեմբերի 11-ից մինչ օրս, իրականացվել է ավելի քան 2000 ստուգայց։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...