«Էրդողանն այն սուլթանն է, ով հագուստ չի կրում»․ E Kathimerini օրաթերթի անդրադարձը Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

«Էրդողանն այն սուլթանն է, ով հագուստ չի կրում»․ E Kathimerini օրաթերթի անդրադարձը Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը

17:57 01.11.2020

Թուրքիային քննադատող հոդված է հրապարակել Աթենքում հրապարակվող E Kathimerini օրաթերթը։ Հոդվածի հեղինակը՝ Վաշինգտոնում գործող Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի գիտնական Մայքլ Ռուբինը, թվարկում է Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանում, Սիրիայում, Իրաքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։

Հոդվածագրի կարծիքով՝ դիվանագիտական նախաձեռնությունները չեն ազդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, քանի որ նման բազմաթիվ փորձեր եղել են։ Այդ պատճառով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ղեկավարները պետք է նրա հետ խոսեն պատժամիջոցների լեզվով։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ եվրոպական 5 երկիր դեմ է քվեարկել Թուրքիայի դեմ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու Հունաստանի առաջարկին, քանի որ եվրոպացի մի շարք ղեկավարներ առևտրային շահերը վեր են դասում մարդու իրավունքներից և խաղաղությունից։

Հոդվածի հեղինակը վստահ է, որ պատժամիջոցներն անհրաժեշտ գործիք են խաղաղություն հաստատելու և արյունահեղությունից խուսափելու համար։

«Էրդողանն այն սուլթանն է, ով հագուստ չի կրում։ Ժամանակն է, որ եվրոպական կառավարությունները նրան հիշեցնեն, թե իրականում որքան մերկ և մենակ է նա»,- եզրափակում է Մայքլ Ռուբինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

16:43 27.07.2025

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

16:36 27.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:   ...

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

16:28 27.07.2025

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին)  բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...

Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցեն

16:16 27.07.2025

Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցեն

Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և, եթե հնարավոր է, գտնեն համագործակցության ոլորտներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգները և Չինաստանը աշխարհի երկու ամենահզոր և կարևոր երկրներն են, ուստի մենք պետք է պահպանենք հարաբերությունները։ Մենք պետք է կարողանանք խոսել նրանց հետ և, եթե հնարավոր է, գտնել […] ...

BACK_TO_TOP