Նորօրյա հերոսներ. մի շարք բուժծառայողներ մեդալներ կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Նորօրյա հերոսներ. մի շարք բուժծառայողներ մեդալներ կստանան

17:07 02.11.2020

«Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բարձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը: Ըստ այդմ՝ վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Իսկ բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ծառայող Նարինե Նիկոլայի Սարգսյանը և Ռիմմա Նիկոլայի Բեգլարյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:
Փառք մեր հերոս բուժծառայողներին»:
Այս մասին տեղեկացնում է ՊԲ-ն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

18:26 27.07.2025

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

18:06 27.07.2025

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...

Այրվել է ավտոմեքենա

17:46 27.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:11 27.07.2025

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP