«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են

18:27 02.11.2020

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների մոտ կորոնավիրուս է  հաստատվել։ Ֆուտբոլային ակումբն այս մասին հայտարարություն է տարածել։
««Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են
Համաձայն կանոնակարգի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։
Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։
Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները։
«Փյունիկ» ՖԱ-ի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Համաձայն կանոնակարգի՝ «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոռ Խաչատրյանը՝ չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր. հրաձգության ԵԱ

19:25 27.07.2025

Գոռ Խաչատրյանը՝ չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր. հրաձգության ԵԱ

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այդ մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

19:05 27.07.2025

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

18:45 27.07.2025

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

18:26 27.07.2025

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

18:06 27.07.2025

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...

Այրվել է ավտոմեքենա

17:46 27.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP