ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը

00:16 03.11.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի կապակցությամբ․
«Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։

ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում:

Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը:

Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

19:50 27.07.2025

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

Գազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։ «Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել […] ...

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

19:45 27.07.2025

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

Բելառուսում նավթի արդյունահանումը նախատեսվում է մինչև 2030 թվականը հասցնել 2,3 միլիոն տոննայի, հայտարարել է «Բելոռուսնեֆտ» արտադրական միավորման երկրաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Պետր Պովժիկը։ «Այս տարի մենք պլանավորում ենք հորատել 300 հազար մետր հանքավայր։ Փոքր հանքավայրերի հայտնաբերման և կտրվածքների հետ աշխատանքի վերաբերյալ արդեն իսկ ստացված իրական արդյունքների շնորհիվ սա թույլ է տալիս մեզ գիտականորեն մշակել […] ...

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

19:25 27.07.2025

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

19:05 27.07.2025

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

18:45 27.07.2025

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

18:26 27.07.2025

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...

BACK_TO_TOP