Եվրոպական ուսանողական միությունն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Եվրոպական ուսանողական միությունն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

14:41 04.11.2020

Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին և եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու և կանխելու համար։ Կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։

ԵՈւՄ կառավարման խորհրդի 79-րդ ժողովում կառույցի՝ 40 եվրոպական երկրներից լիիրավ անդամների միաձայն ընդունած բանաձևը ներկայացրել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան։ Մինչև բուն քվեարկությունը, բանաձևին սատարելու մասին հայտնել են մի շարք կառույցներ՝ Hrvatski studentski zbor (Խորվաթիա), ANOSR (Ռումինիա), HÖOK – Hallgatói Önkormányzatok Országos Konferenciája (Հունգարիա), freier zusammenschluss von studentInnenschaften (fzs) (Գերմանիա), FAGE – Fédération des Associations Générales Etudiantes (Ֆրանսիա), Študentská rada vysokých škôl (Սլովակիա), BOSS (Բելառուս):

Ստորև բանաձևի հայերեն թարգմանությունը (անգլերեն բնօրինակը՝ https://www.esu-online.org/?policy=bm79-solidarity-in-calling-upon-the-european-institutions-and-countries-to-condemn-the-ongoing-violations-by-turkey-and-azerbaijan&fbclid=IwAR1xoMAuH0t2OMNEbROmVyv62zvOzg_iCiuSkuVJeOovuwfCI0PwefDTwdA )․

«Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) հետևել է Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ընթացող պայքարին և պատերազմական անդադար սրացումներին զուգահեռ հայ ուսանողների խաղաղության կոչերին: 2020թ. ամռանը ԵՈւՄ-ն միացել էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային (ՀՈւԱԱ-ին)՝ տարածաշրջանում ժողովրդավարության, բարեկեցության և կայունության կոչ անելու  և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ-EEAS) ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) սերտ վերահսկողությամբ հանրամատչելի միջնորդության շփում ապահովելու համար: ԵՈւՄ-ն և ՀՈւԱԱ-ն դիմել են Եվրոպական հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին (EEAS) ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթության (ֆորմալ և ոչ ֆորմալ) ներդրմանն ուղղված ռազմավարական և արդյունավետ ներդրումներ իրականացնելու և զուգահեռաբար ուսանողների շարժունության խթանմանը նպաստելու համար: Մենք հավատում ենք, որ դա կարող է երկու երկրների ուսանողներին հնարավորություն ընձեռել սովորելու ապրել միասին ժողովրդավարական և բազմամշակութային հասարակության մեջ, հաղթահարել արմատավորված ատելությունն ու այլատյացությունը, գնահատել բազմազանությունն հավասարությունը, գնահատել տարբերությունները` հատկապես տարբեր հավատքի և էթնիկական խմբերի միջև, կարգավորել տարաձայնություններն ու բախումները ոչ բռնի կերպով` միմյանց իրավունքները հարգելու, ինչպես նաև խտրականության ու բռնության բոլոր ձևերի դեմ պայքարելու համար:

Ավաղ, մեր կոչերը մնում են անպատասխան, և արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք հետևում ենք անցած տասնամյակի ամենաարյունալի պատերազմին, որը տեղի է ունենում հետխորհրդային տարածքում՝ Արցախի Հանրապետությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բոլոր փաստերը ցույց են տալիս և ռազմական փորձագետներն էլ նշում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան շարունակվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ, ներառյալ Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, հաստատում են, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝  Ադրբեջանի կողմից կռվելու համար: Հրադադարի երեք անհաջող փորձերից հետո երկու կողմերից  հազարավոր մարդիկ, ավելի քան հարյուր խաղաղ բնակիչներ և երեխաներ զոհվել են: Հաշվի չառնելով խաղաղ բնակիչների ներկայությանը՝ Արցախի  մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջանի այլ քաղաքացիական բնակավայրեր բազմիցս ենթարկվել են ռմբակոծության։ Մենք կարդում ենք Human Rights Watch-ի արժանահավատ զեկույցներն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության սարսափելի անտեսման մասին, տեսնում ենք ծանր ռազմական հանցագործություններ և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Այս ամենի պատճառով Արցախի  բնակչության մի մասը ստիպված էր տեղափոխվել՝ թողնելով իրենց տներն ու առաջնագծում կռվող ընտանիքները: Արցախում խաղաղ բնակիչների կրթությունը, աշխատանքը և կյանքը միտումնավոր կերպով խաթարվում է տարածքային պահանջների ֆոնին: Եվրոպական արժեքներն ու դիվանագիտությունը չկարողացան խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը, և մենք այսօր քաղում ենք այս ծանր պատերազմի հետևանքները խաղաղ բնակիչների դիտավորյալ հրթիռակոծման և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկական զտումների տեսքով:

ԵՈւՄ-ն վրդովված է՝ տեսնելով, թե ինչպես է այս պատերազմը խամրեցնում Հայաստանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների միջև հաշտության հնարավոր հույսը: Մենք ցնցված ենք՝ կարդալով ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են ատելության խոսքեր օգտագործել հայերի դեմ. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով այս ատելի հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ աշխատող իրավապաշտպաններն Ադրբեջանում դատապարտվել են ծանր բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով: Մտահոգիչ է կարդալ, թե ինչպես է այսօր Ադրբեջանի ռեժիմը սահմանափակում սոցիալական ցանցերի մուտքն իր քաղաքացիների համար և հետապնդում երկրում այն մի քանի երիտասարդներին, ովքեր պատերազմի ֆոնին խաղաղության կոչ են անում:

Մենք տեսել ենք խաղաղության կոչեր եվրոպական կառույցների և երկրների կողմից, որոնք չեզոքաբար ուղղված են երկու կողմերին, սակայն այսօր մենք փաստում ենք, որ ժողովրդավարական Եվրոպայի տեխնիկական չեզոքությունը մեծ թշնամի է խաղաղության հասնելու համար, ուստի ԵՄ-ից պահանջում ենք ապահովել հրատապ, թափանցիկ և իրավիճակի հավաստի մոնիտորինգ Կովկասում և, համապատասխանաբար, գործողություններ իրականացնել:

Այսօր մենք` ԵՈւՄ-ն և ներքոնշյալ ստորագրող անդամները, համերաշխությամբ կանգնում ենք  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողքին` կոչ անելով եվրոպական հաստատություններին և ԵՄ երկրներին հստակ քայլեր ձեռնարկել, որոնք կգործադրվեն Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ռեժիմի վրա` տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորելու համար: Մենք կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու Արցախի ժողովրդի էթնիկ զտումները և հարևանների հետ միասին ապահովելու նրանց խաղաղ կյանքի, ինքնորոշման և խաղաղ համակեցության իրավունքը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

22:10 27.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

20:55 27.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

20:50 27.07.2025

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...

BACK_TO_TOP