15:47 05.11.2020
Ամերիկյան CBS47 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլարդ նվիրաբերած 102-ամյա Քնարիկ Մարկոսյանի մասին։ Ռեպորտաժի սկզբում հեռուստաընկերությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում մեկ ամսից ավելի տևող պատերազմը։
Մինչ մարդիկ սպանվում էին, պատմամշակութային շենքերը՝ ոչնչացվում, Քնարիկ Մարկոսյանը Ֆրեզնոյի իր տնից լուռ հետևում էր և անհանգստանում։
«Նրանք պատրաստվում են մեզ բոլորիս սպանել։ Իսկ Ամերիկան նրանց չի օգնում։ Դա շատ վատ է»,- ասում է Քնարիկ Մարկոսյանը։
Լրատվամիջոցը պատմում է, որ Քնարիկ Մարկոսյանի ծնողները և ավագ եղբայրը փրկվել են ցեղասպանությունից և 1915 թվականին Հայաստանից փախել Ռուսաստան, որտեղ էլ ծնվել է Քնարիկը։ Մարկոսյանների ընտանիքը Ֆրեզնո է տեղափոխվել 1940-ականներին։ Ռեպորտաժում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Քնարիկի համար մխիթարանք է եղել Ֆրեզնոյի սուրբ Պողոսի եկեղեցին, սակայն նրա սրտի մի մասն ուրիշ տեղում էր։
«Դա իմ հայրենիքն է, այդպես կարող եմ բացատրել», զրույցում նշում է Քնարիկ Մարկոսյանը։
Չունենալով ընտանիքի անդամներ՝ Քնարիկ Մարկոսյանը որոշում է կայացրել 1 մլն դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նա հույս է հայտնել, որ իր նվիրաբերած գումարը օգտակար կլինի։
«Ես չեմ ուզում, որ հայերը ջնջվեն քարտեզի վրայից»,- ասում է Քնարիկ Մարկոսյանը։
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...