Գյումրիի որոշ դպրոցներում դասերը վերսկսելուց առաջ դասվարները թեստավորում են անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+24.09 oC

Գյումրիի որոշ դպրոցներում դասերը վերսկսելուց առաջ դասվարները թեստավորում են անցել

19:45 13.11.2020

Աշնանային արձակուրդներից հետո այսօր դպրոցներում վերսկսվել են դասերը: 5-12-րդ դասարանցիների ուսուցումը հեռավար է՝ բացառությամբ գյուղական համայնքների։ Իսկ դպրոց հաճախում են միայն առաջինից չորրորդ դասարանցիները: Տարրական օղակի համար դասապրոցեսի կազմակերպումն ուսումնական տարվա սկզբին սահմանված հակահամաճարակային կանոններով է:

Դասարանները բաժանվում են խմբերի, դպրոցներում ապահովում են ախտահանման միջոցները, դիմակները և պարտադիր են ջերմաչափումները: Կրճատվել է նաև ամեն օր աշխատանքի եկող ուսուցիչների թիվը։ Ամենօրյա ռեժիմով դպրոցում են գտնվում միայն տարրական օղակների դասվարները, օտար լեզուների և շախմատ առարկայի  ուսուցիչները: Գյումրիի որոշ հիմնական դպրոցներում դասվարները աշնանային արձակուրդից հետո դպրոց վերադառնալու համար ևս մեկ անգամ թեստավորում են անցել:

«Մեր տարրական օղակում 500 աշակերտ է սովորում: Դպրոցում պայմանները պահպանում ենք, բայց պետք է նաև, որ ծնողները շատ ուշադիր լինեն: Խնդիր էինք դրել, որ մեր դասվարներն անպայման ստուգվեն, թեստավորվեն, նոր գան դպրոց: Այս պահին մեր դպրոցի ուսուցիչները առողջական խնդիր չունեն, բայց դա այնպիսի բան է, որ  ամեն րոպե կարող է լինել: Մենք դեպք ենք ունեցել, որ ընտանիքում եղել է կոնտակտավոր, երեխային ուղարկել են դպրոց, ստիպված ենք եղել ամբողջ դասարանը մեկուսացնել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի Օյունջյան դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը:

Առաջին դասարանցիները վիրուսի դեմ պայքարի կանոններին լավ տիրապետում են, իսկ տառերը դեռ չեն սովորել: Նոր ուսումնական տարին սկսվեց ու մեկ ամիս անց արձակուրդներ սահմանվեցին:

 

«Խիստ կարևոր է տարրական օղակի առկա ուսուցումը, որովհետև անցյալ տարի մարտից անցանք հեռավար ուսուցման և մենք զգացինք, թե ինչքան բացթողումներ, թերություններ եղան այդ պրոցեսում: Սա ճիշտ որոշում է, տարրական օղակը պետք է պարտադիր գա դպրոց, թեկուզ խմբերով»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սաթենիկ Բադալյանը:

Միջին ու բարձր դասարաններում հեռավար ուսուցման նոր հարթակներ են ներդրվել, որոնցով հեռավար ուսուցման գործընթացի հսկողություն է նաև սահմանվում: Աշնանային արձակուրդները փոխել են առաջին կիսամյակի և ուսումնական տարվա ավարտի ժամկետները: Առաջին կիսամյակը կամփոփվի 2021 թվականի հունվարի 23-ին, իսկ ուսումնական տարին՝ հունիսի 18-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP