ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների

11:49 17.11.2020

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի քաղաքացինե՛ր:
ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով:
Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:

Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը:
Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը:

Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:

ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

21:19 30.07.2025

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

Սյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...

Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21:17 30.07.2025

Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար պայքարում Մարատը ժամանակից շուտ՝ 2,5 րոպեում բացարձակ առավելությամբ՝ 11-0, հաղթել է թուրք Փոլադ Կան Կարադենիզին։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը երեկ նվաճել էր ոսկե մեդալ։ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես […] ...

Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով

21:10 30.07.2025

Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով

Պերուի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր նավահանգիստները՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ «Տեղական իշխանությունների հետ համաձայնեցված՝ կանխարգելիչ նպատակներով փակվել են նավահանգիստները և լողափերի մուտքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել այս միջոցառումները սեփական անվտանգության համար և խուսափել ափամերձ տարածքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

BACK_TO_TOP