Չարորակ նորագոյացություններ հայտնաբերող սարքի ճակատագիրը հետաքրքրել է Արտակ Զեյնալյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Չարորակ նորագոյացություններ հայտնաբերող սարքի ճակատագիրը հետաքրքրել է Արտակ Զեյնալյանին

08:55 18.01.2018

Հունվարի 17-ին  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Պատգամավորին հետաքրքրել էր չարորակ նորագոյացություններ հայտնաբերող Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆի ճակատագիրը, որը տարիներ առաջ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով ձեռք էր բերել Հայաստանի Հանրապետությունը:

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆը դիագնոստիկ սարք է, որը ոչ միայն բարձր ճշգրտությամբ հայտնաբերում է չարորակ նորագոյացությունները, այլ նաև կարող է կանխագուշակել, թե կոմայի մեջ գտնվող գանգուղեղային վնասվածքով հիվանդը գիտակցության գալու հնարավորություն ունի, թե ոչ:

Ի դեպ, բարձր տեխնոլոգիական այդ սկաները ժամանակին նախատեսվում էր տեղադրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում, որի շենքի հիմքը դրվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Երեվանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը և Global Medical Solutions ընկերությունը 2013թ.–ի հուլիսին ստորագրել են համաձայնագիր, որով մեկնարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի (արժեքը` 12–14 մլն դոլար) կառուցման նպատակով իրականացվող ներդրումային ծրագիրը։ Կենտրոնը նախատեսվում էր կառուցել 18–24 ամսվա ընթացքում։ Կենտրոնի շինարարական ծրագրով նախատեսվում էր ստեղծել ուռուցքաբանական ծառայությունների մի ողջ համալիր, որի համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել 12,4 մլն դոլարի վարկ:

Նույն այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր կառուցել ռադիոիզոտոպների կիրառման շենքն ու  քիմիաթերապիայի համալիրը, որտեղ հնարավոր կլիներ կազմակերպել 100-ից 150 հիվանդների ստացիոնար բուժումը:

Պատգամավոր Արտակ Զեյնալյանը պնդել է, որ թեև Հայաստանն ունի այդ սարքավորումներն ու հնարավորությունը, բայց նման  հետազոտություն անցնելու համար Հայաստանի  քաղաքացիները ստիպված մեկնում են Թբիլիսի: «Կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչն է պատճառը, որ այդ տոմոգրաֆը չի օգտագործվում և որտեղ է այն գտնվում»,- հարցրել է պատգամավորը առողջապահության նախարարին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP