15:27 19.11.2020
Հակաօդայիններ՝ ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից՝ թշնամական 1 տանկ ոչնչացվել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայինի կողմից: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ:
Տեսադիտարկման համակարգի տեղադրման ու մարտական պայմաններում աշխատանքի ապահովման, կապի տարբեր միջոցների անխափան ու ներդաշնակ ապահովումն իրականացնելիս անձնական արիության, բարոյակամային բարձր որակներ ու մասնագիտական պատրաստության բարձր մակարդակ են դրսևորել կապավորներ, ավագ լեյտենանտ Գեղամ Արարատի Մուսայելյանը, ենթասպա Հրանտ Սամվելի Բալասանյանը, սերժանտ-պայմանագրայիններ Կարեն Արմենի Սևիյանը, Քաջիկ Արթուրի Վանյանը, շարքային-պայմանագրային Սամվել Սերգեյի Խաչատրյանը, կապիտան Արամ Նիկոլայի Մանգասարյանը, ավագ լեյտենանտ Ռենալդ Մարտինի Կասպարյանը, ավագ լեյտենանտ Նորայր Մանվելի Հայրապետյանը, կապիտան Գագիկ Սլավի Մարտիրոսյանը, լեյտենանտ Նվեր Վաչագանի Խաչատրյանը:
Պատերազմական օրերի ամբողջ ընթացքում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների թիկունքային ապահովումը կազմակերպելու գործընթացում աչքի են ընկել կապիտան Արթուր Էդվարդի Մուսայելյանը, մայոր Արմեն Էդուարդի Այդինյանը, մայոր Իգոր Ռոմանի Բալայանը, ավագ ենթասպա Արմեն Զորիկի Հարությունյանը, պահեստազորի կրտսեր սերժանտ Անդրեյ Վլադիմիրի Զաքարյանը, ավագ ենթասպա Արմեն Ռոբերտի Հակոբյանը:
Փառք մեր հերոսներին:
18:11 18.08.2025
Թրամփը հայտարարություն է արել Զելենսկիի հետ հանդիպումից առաջՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...
18:00 18.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...
17:50 18.08.2025
Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...