Տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+29.09 oC

Տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

21:08 19.11.2020

Նոյեմբերի 19–ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը: Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝  ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4–րդ նիստին։

Նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների Համակարգված տրանսպորտային  քաղաքականությանն  ուղղված ճանապարհային քարտեզի 2018–2020 թթ․ ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքները և 2021-2023 թթ. գործողությունների պլանի  նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Համաժողովի՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» խորագրով լիագումար քննարկմանը նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։

Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա տրանսպորտի միջանցքների թվայնացմանն ու ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հնարավոր ազդեցությանը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Եվրասիական քառյակի շուկային կապվում է միայն Վրաստանով և Վերին Լարսի անցակետով՝ նախարարն ընդգծել է, որ թվային տրանսպորտային միջանցքի բարեհաջող գործարկումը զգալիորեն կնվազեցնի վարչարարական բարդությունները  ապրանքաշրջանառության շղթայում։

Նախնական գնահատականներով թվայնացումը թույլ կտա 20-30% կրճատել տրանսպորտային միջոցների ծախսը՝ ներմուծելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են անցման կետում հերթերի նախնական գրանցման համակարգը, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնացման համակարգը (e-CMR, e-TIR) և այլն։ Վերոնշյալ ցուցանիշների ձեռքբերումը կանդրադառնա ապրանքների առաքման արագության և գնի վրա, որն էլ իր հերթին կանդրադառնա փոխադրվող ապրանքի վերջնարդյունքի վրա։

Նախարար Պապիկյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է և ունի բավարար ռեսուրսներ՝ մշակելու և ներդնելու ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգի ծառայությունները։

«Այս տարի  ԵԱՏՄ երկրների հետ մենք մշակել ենք թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգերի միասնական հարթակի ստեղծման առաջնային ծառայությունների միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, սահմանել ենք  միջոցառումների իրականացման ժամկետները և համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են այս միջոցառումների իրականացման համար։ Հայաստանը պատրաստ է և իրականացնելու է այս միջոցառումները սահմանված ճանապարհային քարտեզով»,–նշել է Սուրեն Պապիկյանը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ընթացիկ տարում աշխատանքներ են սկսվել ՀՀ–ում ծանր բեռնատար մեքենաների համար վճարների հավաքագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով մշակվել է օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ, ըստ որի 12 տոննա կամ ավելի թույլատրելի զանգված ունեցող բեռնատարներից առաջարկվում է անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձել վճար: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ներդնել քաշի և ծավալային հսկողության էլեկտրոնային համակարգ, մշակվում են էլեկտրոնային կնիքների օգտագործման իրավական մեխանիզմներ և տեխնիկական հնարավորություններ:

Տրանսպորտային համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է նաև ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 40-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են  մինչև 2030թ․ անդամ երկրների տրանսպորտային համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

09:49 01.08.2025

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...

Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆ

09:40 01.08.2025

Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իսրայելը կբախվի միջազգային մեկուսացման, եթե հրեական պետության կառավարությունը չբարելավի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը։ «Շատ առումներով Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը և, վերջին հաշվով, ամբողջ տարածաշրջանը գտնվում են խաչմերուկում», – ասել է Վադեֆուլը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը […] ...

BACK_TO_TOP