20:32 19.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակում բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրների թեմայով:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պատասխանատուները:
Երկրի ղեկավարը նշել է, որ օր առաջ պետք է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Նախագահի խոսքով՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը բնակիչների վերադարձի կանոնավոր կազմակերպման և անհրաժեշտ գույքով ապահովելու ուղղությամբ:
Անդրադառնալով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին փուլում պետք է լուծել ՀՀ տարածքում նրանց կեցության խնդիրները՝ համագործակցելով ՀՀ պետական լիազոր մարմինների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ստեղծված իրավիճակին վերաբերող այլ հարցեր:
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ18:11 18.08.2025
Թրամփը հայտարարություն է արել Զելենսկիի հետ հանդիպումից առաջՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...
18:00 18.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...
17:50 18.08.2025
Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...