Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

21:13 21.11.2020

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ։ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որն իր մեջ ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր անկայուն հրադադարով սառեցված Լեռնային Ղարաբաղի /Արցախ/ հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ: 44 օր տևած մահացու մարտերից հետո՝ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիր՝ ամրագրելով հակամարտության կողմերի դիրքերը։

Համախմբելով միջազգային հանրային իրավունքով ամրագրված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանություն, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն այսուհետ պետք է համարվի որպես այդպիսին. այսինքն՝ իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը՝ Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:
Այս համատեքստում Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնադիր նորմերում տեղ գտած ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին ու գաղափարներին։ Արցախի ժողովրդի բացառումն ու մեկուսացումը վնասում են նրա հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ ազատության, հավասարության և համագործակցության ոգուն։

Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը ցանկանում է, որ, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ որպես նրա բնակիչների անվտանգությունը երաշխավորելու միակ արդյունավետ միջոց։
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլը նման կոչ է անում ֆրանսիական կառավարությանը, ՄԱԿ-ի և ԵՄ երկրներին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն ցանկացած կոնկրետ միջոց՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը։
Սրանք են այն պատճառները, որոնք մեզ մղում են առաջարկել Մետրոպոլի Խորհրդին ընդունել հաջորդիվ բանաձևը.
Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի Խորհուրդը
Հաշվի առնելով, որ
– Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կոչված է նպաստելու Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը,
– Մետրոպոլը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի՝ խաղաղության ու ազատության ձգտող ժողովրդին,
Ցանկանում է,

?Որ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը,
?Որ ֆրանսիական կառավարությունը ձեռնարկի յուրաքանչյուր կոնկրետ քայլ՝ ժողովուրդների պաշտպանությունն ապահովելու և արդարացի, երկարաժամկետ, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղարար գործընթացին աջակցելու համար, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու տրամաբանական և արդյունավետ փուլ,
?Որ ՄԱԿ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրները լրջորեն հանձն առնեն տևական խաղաղություն փնտրել Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար»,-նշված է բանաձևում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:20 18.08.2025

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

16:13 18.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

16:04 18.08.2025

ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարություն

ՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:55 18.08.2025

Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ ​Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ ​ Առանձին լեռնային շրջաններում […] ...

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

BACK_TO_TOP