Արցախցիների երկրորդ խումբը Գյումրիից Ստեփանակերտ է վերադարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+24.09 oC

Արցախցիների երկրորդ խումբը Գյումրիից Ստեփանակերտ է վերադարձել

14:58 23.11.2020

Շիրակի մարզից Արցախ է վերադարձել 123 փախստական: Նրանց հերթական խումբը Գյումրիի կենտրոնական հրապարակից Ստեփանակերտ է ուղևորվել այսօր: Շիրակի մարզպետարանը հաշվառել է բոլոր վերադառնալ ցանկացողներին և նրանց համար կազմակերպվում են անվճար ուղևորափոխադրումներ:

Այսօր Արցախ են վերադարձել Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի և անգամ Հադրութի շրջանների բնակիչները: Ում տները կանգուն են, վերադառնում են ամեն ինչ նորից սկսելու, իսկ թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչները ժամանակավոր օթևանելու են Արցախի մայրաքաղաքում, մի օր իրենց տները վերադառնալու հույսով:

Վաղ առավոտյան Գյումրիի կենտրոնական հրապարակում արցախցիներն էին հավաքվել: Տուն վերադարձի տրամադրություններով պայմանավորված՝ իրարանցում էր: Ստուգում էին՝ ամեն ինչ վերցրել են, թե ոչ, ճամպրուկներն արդյոք կտեղավորվեն ավտոբուսում: 2 ամիս է՝ Գյումրիում էին ապրում: Հիմա ճամպրուկները կապել են, տուն են շտապում: Արցախ վերադարձողների մեծ մասը ստեփանակերտցիներն են: Արցախի մայրաքաղաքը վերադարձել է խաղաղ կյանքին:

Հողը պաշտպանելու են ապրելով ու շենացնելով: Սա է արցախցիների համոզմունքը: Հայաստանում գտնվելու առաջին օրից սպասում էին Արցախ վերադառնալուն: Շատերի տները կանգուն են: Բացի Ստեփանակերտից, Գյումրիից այսօր տուն էին վերադառնում Ասկերանի ու Մարտակերտի շրջանների բնակիչները:

Մայիլյանների ընտանիքը Հադրութի շրջանի Այգեստան գյուղից է, այնտեղ վերադառնալ չեն կարող: Հադրութի շրջանը թշնամու վերահսկողության տակ է: Ասում են՝ արցախցին պետք է իր հողում ապրի: Ժամանակավոր ապրելու են Ստեփանակերտում, բայց Հադրութ վերադառնալու համոզմունքով:

«Հադրութի Այգեստան գյուղից ենք: Գնում ենք Ստեփանակերտ: Այնտեղ կմնանք, տուն կգտնենք, մինչև մեր Հադրութն էլ ազատեն ու վերադառնանք մեր տուն: Եթե անգամ մեր տունը կանգուն էլ չէ, ոչինչ, միայն թե մեր հողում, իմ տանը ապրեմ»,- SHANTNEWS-ին ասել է Սպարտակ Մայիլյանը:

Այսօր փախստականների երկրորդ խումբը Գյումրիից վերադարձավ Արցախ: Մի քանի օր առաջ 65, իսկ այսօր 58 արցախցի է տուն վերադարձել: Շիրակի մարզ տեղափոխված Արցախի շատ քաղաքացիներ կան: Մարզպետարանը հաշվառել է նրանց, որոնք վերադառնալու տեղ և ցանկություն ունեն: Ցուցակագրվածների թվից է կախված Գյումրի-Ստեփանակերտ ուղևորափոխադրումների պարբերականությունը:

«Կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն այսօր վերադառնալ Արցախ: Կան մարդիկ, որ 3 օր հետո են ուզում գնալ, կան այնպիսիք էլ, որ  մեկ շաբաթից են գնալու: Մենք պատրաստ ենք բոլորին ուղեկցել իրենց բնակավայրեր: Կազմվել է ցուցակ-ցանկ, մարզպետի կողմից գրությամբ վավերացված է, հաստատվել ու կնքվել է: Տվյալները հայտնում ենք տարածքային կառավարման նախարարություն: Շարժվելուց արդեն գիտեն, որ այս պետհամարանիշով մեքենան պետք է հասնի մինչև Ստեփանակերտ: Ուղեկցում են ռուսական խաղաղապահները: Առանց խնդրի, նախորդ անգամ մեր տրանսպորտային միջոցները հասել են Ստեփանակերտ»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Գորիս-Բերձոր ճանապարհով ապահովված է նաև արցախցիների անվտանգ տեղափոխությունը: Տրանսպորտային միջոցների և տեղափոխվող քաղաքացիների տեղեկությունները փոխանցվում են տարածքային կառավարման նախարարություն և ռուս խաղաղապահ զորքերին:

Գյումրիից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կլինեն վերադառնալու ցանկություն ունեցող արցախցիներ: Մինչ օրս Հայաստանից Արցախ է վերադարձել 25 հազարից ավելի արցախցի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP