19:15 24.11.2020
Շիրակի մարզում ճանապարհաշինական աշխատանքները ժամանակին կավարտվեն: Պայմանագրային ժամկետների խախտումներ տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով նաև երկրում հաստատված ռազմական դրությունը։ Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվել պետբյուջեի, Համաշխարհային բանկի և սուբվենցիոն միջոցներով: Վերանորոգվել են հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհների առանձին հատվածներ:
Արթիկի տարածաշրջանում տները, ցանկապատները, բակի բարեկարգումները տասնյակ տարիներ է անում են Արթիկի տուֆով։ Փողոցները տուֆով սալապատելու փորձն էլ առաջինն այստեղ են կիրառել: Քարն էժան է ու երկարակյաց: Նոր Կյանքում ու Արթիկում ճանապարհները բարեկարգվում են սալապատման տարբերակով: Գյումրի-Արթիկ-Ալագյազ մայրուղուց մինչև Նոր Կյանքի գերեզմանոց տանող ճանապարհն է՝ երթևեկությունը շատ է, սալապատումը ասֆալտին փոխարինող ու ավելի քիչ ծախսեր պահանջող տարբերակ է:
Գլխավոր փողոցը ասֆալտապատվում է նաև Երազգավորսում: Ամեն տարի կատարվող փոսալցումներից, հարթեցումներից հրաժարվել են: Հաշվարկները ցույց են տվել, որ ավելի քիչ ծախսեր է պահանջում ասֆալտապատումը, քան ամենամյա մասնակի նորոգումը:
Ընդհանուր Շիրակի մարզում այս տարի ճանապարհաշինական աշխատանքների ծավալը փոքր չէր: Միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների առանձին հատվածներ նորոգվեցին: Ընդմիջումից, նախագծային փոփոխություններից հետո Գյումրի-Արմավիր ճանապարհի Ջրափի-Հայկաձոր հատվածը հիմնանորոգվեց: Նաև Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի հատվածը ասֆալտապատվեց: Մարզի ճանապարհաշինության ֆինանսավորման աղբյուրները տարբեր են՝ պետբյուջե, Համաշխարհային բանկ ու համայնքների համաֆինանսավորում:
«Հիմնանորոգվել է Քեթի գյուղի տարածքից դեպի նախորդ տարի արված հատվածը, հանրապետական նշանակության ճանապարհի Ջրափի գյուղից մինչև Սարատակ հատվածը 7-8 կմ, Գուսանագյուղի հատվածը 4,5 կմ երկարության: Սա պետական բյուջեով իրականացված ծրագիր էր: Հաջորդ տարվա ճանապարհաշինական ծրագրերի նախագծերը 90%-ով պատրաստ են: Մյուս տարի Շիրակի մարզում 74-75 կմ երկարության միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ կհիմնանորոգվեն»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Կենսական նշանակության՝ մի քանի գյուղերը և Գյումրի-Վանաձոր մայրուղին կապող ճանապարհի նորոգումը Համաշխարհային բանկի ծրագրով նոր է մեկնարկել: Այս տարի հողային աշխատանքները կավարտեն, մնացածը կփոխանցվի հաջորդ տարի:
Նոյեմբերի 16-ից Շիրակի մարզում անցել են ճանապարհների ձմեռային սպասարկման: 4 կազմակերպություններ են ստանձնել 5 տարածաշրջանների ճանապարհների սպասարկումը, ինչը դժվարացնում է տեխնիկայի պակասը: Ընկերությունները բեռնատարները պատերազմի օրերին ուղարկել են Արցախ։
«Ռազմական դրության ժամանակ ունեցած տեխնիկան տրամադրվել է գործողությունների, հիմա փորձում ենք շատ խիստ ռեժիմով կուտակել աղավազային խառնուրդ ձմռանը սպասարկման աշխատանքներ կատարելու համար»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:
Հիմա սպասարկող ընկերությունները, քիչ տեխնիկայով, զբաղված են աղ ու ավազի պահեստավորմամբ: Աշոցքի ճանապարհներին մերկասառույց է և սպասարկման անհրաժեշտություն արդեն կա:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...