Թուրքիայում խոսել են Արցախում հրադադարի վերահսկողության մեխանիզմների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Թուրքիայում խոսել են Արցախում հրադադարի վերահսկողության մեխանիզմների մասին

19:00 24.11.2020

Թուրքիան շարունակում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմներ մշակել: Դիտակետերի միջև պարեկություն է նախատեսվում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների մշակման գործընթացը շարունակվում է: Կառուցվելիք դիտակետերի միջև ընկած տարածքներում կիրականացվի պարեկություն»,- Աքարի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաընկերությունը:
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Համաձայն հայտարարության՝ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առել զբաղեցրած դիրքերում, այնուհետև մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Կողմերը կատարելու են գերիների փոխանակում, շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև Լաչինի միջանցքում տեղակայվում են ռուս խաղաղապահ զորքեր:
Նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան Լեռնային Ղարաբաղում համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել: Նրանք իրականացնելու են համատեղ խաղաղապահ առաքելություն:
Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան ու Անկարան աշխատելու են Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիթորինգային կենտրոնի միջոցով և, որ համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

15:14 02.05.2025

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

15:07 02.05.2025

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...

SHANTNEWS

15:00 02.05.2025

SHANTNEWS

Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումը

14:57 02.05.2025

Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումը

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP