Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 80 ըմբիշ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող ազդեցություն չունենալ մարզիկների վրա, ուստի ստեղծված իրավիճակում առաջնության մակարդակը բավարար է գնահատում։
«Ներկա իրավիճակը հաշվի առնելով՝ առաջնության արդյունքները բավարար եմ գնահատում։ Անակնկալներ չեն եղել, սակայն եղել են սպասելի փոփոխություններ մի շարք քաշային կարգերում։ Մինչև 74 կգ քաշային կարգերում մարզիկների խնդիր ինչ-որ առումով չունենք, սերնդափոխությունը լավ է ընթանում, սակայն ավելի բարձր քաշային կարգերում մասնակիցների թիվը չի ուրախացնում»,- ասել է Հ․ Կուրղինյանը։
Դեկտեմբերի 2-ից ազատոճային ըմբիշներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է գավաթային ձևաչափով։
«Հավաքի արդյունքներով վերջնական կորոշենք, թե ովքեր կմասնակցեն Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Այս պահի դրությամբ նախատեսում ենք, որ կունենանք 7-8 մասնակից, սակայն ամեն ինչ կախված է հավաքից, ըմբիշների մարզավիճակից, ինչպես նաև կորոնավիրուսի թեստերի պատասխաններից»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։
Ըստ քաշային կարգերի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2020 թվականի առաջնության մրցանակակիրները՝
57 կգ
1 – Արսեն Հարությունյան
2 – Կարեն Զուրաբյան
3 – Սերժիկ Մխիթարյան
3 – Վրեժ Գևորգյան
61 կգ
1 – Ռազմիկ Պապիկյան
2 – Հարություն Մանուկյան
3 – Նորիկ Հարությունյան
3 – Րաֆֆի Արտուշյան
65 կգ
1 – Վազգեն Թևանյան
2 – Գևորգ Թադևոսյան
3 – Վալոդյա Ֆրանգուլյան
3 – Մուշեղ Մկրտչյան
70 կգ
1 – Արման Անդրեասյան
2 – Նարեկ Սիրունյան
3 – Հայկ Պապիկյան
3 – Գևորգ Մխեյան
74 կգ
1 – Հրայր Ալիխանյան
2 – Վարուժան Կաջոյան
3 – Խաչատուր Պապիկյան
3 – Դավիթ Գևորգյան
79 կգ
1 – Արման Ավագյան
2 – Ռազմիկ Սիմոնյան
3 – Ազատ Կարապետյան
86 կգ
1 – Հովհաննես Մխիթարյան
2 – Համլետ Հախվերդյան
3 – Տիգրան Մկրտչյան
92 կգ
1 – Սերգեյ Սարգսյան
2 – Լաբեր Գրիգորյան
97 կգ
1 – Մարզպետ Գալստյան
2 – Կարո Խաչատրյան
3 – Տարոն Բարսեղյան
125 կգ
1 – Հովհաննես Մաղաքյան
2 – Մարտին Սիմոնյան
3 – Աշոտ Ռուշանյան