Հանրակրթական դպրոցների շրջանավարտները դեկտեմբերի վերջին հանձնելու են ավարտական քննություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հանրակրթական դպրոցների շրջանավարտները դեկտեմբերի վերջին հանձնելու են ավարտական քննություններ

17:15 28.11.2020

Դեկտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետն է։Այս գործընթացում աշակերտներն ունեն ազատ ընտրության իրավունք, որը պայմանավորված է նաև  բուհ ընդունվելու  մասնագիտական  կողմնորոշմամբ։

Դեկտեմբերի 22-26 -ը 12-րդցիները կհանձնեն  ավարտական առարկայական քննություններ։Միջնակարգ ու ավագ դպրոցներում հեռավար դասերին զուգահեռ ընթանում են աշակերտների դիմումների ամփոփման ու առարկայական քննական խմբերի ձևավորման աշխատանքները։

Ավագ դպրոցների աշխատակազմերը զբաղված են դեկտեմբերին  անցկացվելիք ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքներով :12-րդ դասարանցիների դիմումները ստանում են օն լայն տարբերակով:

Դպրոց չեն հաճախում,դասերը  հեռավար են, բայց քննությունները կհանձնեն  դպրոցում: Ավարտական  քննություններին ևս նախապատրաստվում են  հեռավար:Անժամկետ արձակուրդներն ու քննությունների անցկացման  օրերի հստակեցման  ուշացումները խնդիրներ են ստեղծել  աշակերտների և նրանց գիտելիքների որակի  պատասխանատու ուսուցիչների համար ։

Ավարտական քննությունների նախապատրաստման գործընթացում մանկավարժները նորից նույն խնդրին են բախվում։Ավագ դպրոցների տարբեր հոսքերում սովորող աշակերտները  պարտադիր երեք առարկաներից  քննություն են հանձնում,որոնք  մի մասի համար բուհ ընդունվելու համար մասնագիտական չեն, բայց հավասար պայմաններով նույն քննական թեստն են հանձնում , իսկ արդյունքում ստանում են ցածր գնահատական, որը գնւոմ է ավարտական ատեստատ։

«Այս պահին բոլորի համար նույն ձևաչափով է,չի առանձնացվում  խորացված մասնագիտությունը  ճշգրիտ  գիտությունների մասով,հումանիտարի մասով։Էնպես է, որ երկուստեք նույն քննություններն են հանձնում։ Բնագիտամաթեմատիկայի  քննությանը հաջողակ են լինում այն աշակերտները,ովքեր խորացված  ցանկով են ուսումնասիրում  իրենց առարկաները»,- ասում է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը։

Ավարտական քննություններից բացի 12-ցիները այս ընթացքում ընտրում են նաև այն առարկաների ցանկը, որը ուսումնասիրելու , սովորելու են երկրորդ կիսամյակի 31 շաբաթների  ընթացքում:Այս դեպքում  ևս աշակերտներին ազատ ընտրության հնարավորություն է տրված։

«Աշակերտները հիմնականում ընտրում են այն առարկաները, որից պիտի իրենք միասնական քննություններ հանձնեն։Ընտրության հարցում իրենք ազատ են,դպրոցը ոչ մի անգամ չի թելադրել իր կամքը։Ճիշտ է՝ շատ դժվար է, երբ մի քանի առարկաներ են ընտրում,բայց հաշվի ենք առնում երեխաների ցանկությունը»,- նշում է Գյումրիի թիվ 26  ավագ դպրոցի փոխտնօրեն Հերմինե Գրիգորյանը։

Դեկտեմբերի 22-26-ը ավարտական քննություններ են  լինելու հայոց լեզու և հայ գրականություն,հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաներից։Քննությունների օրը միայն դպրոցները գնահատման և թեստավորման կենտրոնից կստանան առարկաների առաջադրանքների թեստերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

BACK_TO_TOP