Թույլ չենք տալու, որպեսզի որևէ մեկը «զանգահարի» դատավորներին. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Թույլ չենք տալու, որպեսզի որևէ մեկը «զանգահարի» դատավորներին. Արտակ Զեյնալյան

20:00 26.06.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին մասնակցել է «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառմանը: Հանդիպումն  իրականացվել  է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դատավորներ, գերմանացի փորձագետներ և այլք:

Նախարար Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհավորել Վարչական դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:

Նախարարի խոսքերով՝ Հայաստանի կառավարությունն այսօր շատ բարձր ժողովրդականություն է վայելում. դա պետք է վերահսկիչ լինի նաև դատական համակարգի համար:

«Հայաստանում Սահամադրությամբ, ինչպես նաև միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով գործում է իրավունքի գերակայության սկզբունքը: Հաճախ իրավական ձևակերպումները հակասության մեջ են մտնում Սահամանդրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ: Եվ մենք ունենք Վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, և ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը: Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզներում: Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն և ոչ թե բացառություն»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Նախարարն անդրադարձել է նաև այն երևույթին, որ եղել են պետական մարմիններ, որոնք վարչական դատարանում չեն պարտվել կամ դրանց պարտությունն այնքան հազվադեպ է եղել, որ ուղղակի չի նկատվել:

«Այդպիսի մարմիններ Հայաստանում չպետք է լինեն՝ անկախ այդ մարմնի անվան հնչեղությունից: Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն: Դատարաններն ազատ են. ոչ միայն մենք չենք այսպես ասած «զանգելու» դատավորներին, այլ նաև թույլ չենք տալու, որպեսզի որևէ մեկը «զանգահարի»,- ասել է նախարար Զեյնալյանը և կոչ արել դատավորներին արդարադատությունն իրականացնել գիտելիքի հիման վրա, խղճով և Հայաստանի Հանրապետության անունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP