23:28 29.11.2020
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնայի բժիշկը՝ Լեոպոլդո Լուկեն, կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում մարզիկի մահվան համար:
«Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք»,- լրագրողներին հայտնել է նա ՝ ընդգծելով, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ ։ «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը մեղավոր է դրանում»,- հավելել է բժիշկը։
Լուկեի խոսքերով ՝ բուժաշխատողները, որոնք գտնվում էին Մարադոնայի տանը, զբաղվել են ալկոհոլային կախվածությունից նրա բուժմամբ: «Նրանց խնդիրն էր հետևել, որ նա դեղերն ընդունի և չօգտագործի սպիրտային խմիչքներ, այլ ոչ թե սրտի կաթվածը կանխել»,- ասել է բժիշկը:
Նա նաև նշել է, որ նոյեմբերի 3-ին նախկին սուբդուրալ հեմատոմայի պատճառով ֆուտբոլիստի ուղեղի վիրահատությունը «ոչ մի կապ չունի նրա մահվան հետ»:
Լուկեն նաև համաձայն չէ այն պնդման հետ, թե Մարադոնային ժամանակից շուտ են դուրս գրել։
«Ես այնքան ձգեցի հոսպիտալացումը, որքան կարող էի»,- ասել է նա: Բժիշկը պարզաբանել է, որ մարզիկը տառապում էր ալկոհոլային զրկանքի (աբստինենտային) համախտանիշից, նրան սովորական հիվանդանոց ուղարկելու հիմքեր չեն եղել, իսկ Մարադոնան վերականգնողական կենտրոն գնալ չի ցանկացել:
Ավելի վաղ դատարանը Լուկեի տանը և աշխատավայրում խուզարկություն կատարելու թույլտվություն էր տվել։ Օպերատիվ գործողությունների ընթացքում առգրավվել են Մարադոնայի բուժմանը վերաբերող փաստաթղթեր: TN հեռուստաալիքի տվյալներով ՝ բժշկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության և հիվանդին օգնություն չցուցաբերելու համար: Հետաքննության համար հիմք են հանդիսացել նախկին ֆուտբոլիստի դուստրերի ցուցմունքները։
Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին, 60 տարեկանում։ Պատճառը սուր սրտային անբավարարությունն է, որը հանգեցրել է թոքերի այտուցմանը։
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...