13:58 30.11.2020
Երգչուհի Շերի շնորհիվ Իսլամաբադի կենդանաբանական այգում անմխիթար պայմաններում պահվող 36-ամյա Կաավան փիղը, դատարանի որոշման համաձայն, տեղափոխվել է Կամբոջա, հայտնում է The Guardian-ը:
Նոյեմբերի 27-ին Շերը մեկնել է Պակիստան՝ այցելելու Կաավանին և բարոյական աջակցություն ցուցաբերելու նրան: Կենդանիների պաշտպանները արդեն մի քանի տարի փորձում են ավելի լավ պայմաններ ապահովել նրա համար: Նա զուգընկերուհուն կորցրել է 2012 թ.։ Փիղը շատ վատ էր զգում միայնության մեջ, նրա մոտ առաջացել է հոգեկան խանգարում, և նա ավելորդ քաշ է հավաքել:
Երգչուհին հանդիպել է Պակիստանի վարչապետ Իրան Խանին, որն անձամբ շնորհակալություն է հայտնել 74-ամյա Շերին փղի փրկությանը ակտիվ մասնակցության համար:
«Շերի և տեղական ակտիվիստների շնորհիվ ամբողջ աշխարհում խոսվել է Կաավանի ճակատագրի մասին, ինչը մեծ ազդեցություն է ունեցել դրա տեղափոխման հեռանկարների վրա»,- բացատրել է Four Paws International կազմակերպության խոսնակ Մարտին Բաուերը:
Կիրակի օրը Կաավանին տեղափոխել են Կամբոջայի արգելոց, որտեղ նա կարող է շփվել այլ փղերի հետ: Շերը կիրակի օրը գնացել է արգելոց:
Four Paws-ի անասնաբույժներն ու փորձագետները ամիսներ շարունակ պատրաստում էին նրան փոխադրման համար:
Մամուլը Կաավանին անվանել էր «ամենամիայնակ», քանի որ նա միակ ասիական փիղն էր Պակիստանում:
Ինչպես բացատրել են ակտիվիստները, փղի պայմանները և նրա ծանր վիճակը կապված էին այն բանի հետ, որ Պակիստանի օրենսդրությունը անբավարար ուշադրություն է դարձնում կենդանիների իրավունքների պաշտպանությանը:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...