Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջատարը Գյումրիի թիմերն են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջատարը Գյումրիի թիմերն են

19:45 30.11.2020

2020-2021 թվականների խաղաշրջանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հետաձգված հանդիպումներն են ընթանում։ Մրցաշրջանին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից։ Թիմերի միջև թեժ մրցակցություն է։ Պայքարում են Հայաստանի չեմպիոն դառնալու և Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք ստանալու համար։ Գյումրին մրցաշրջանին մասնակցում է երկու՝ «Գյումրի» և «Հայասա» թիմերով։ «Հայասա»-ն 9-րդ տուրում մրցել է Վայոց ձորի «Նորավանք» ակումբի հետ։

Գյումրիի «Հայասա» և Եղեգնաձորի «Նորավանք» թիմերը ռազմական դրության ու համավարակի պատճառով հետաձգված խաղը ստիպված են նոյեմբերի վերջին Գյումրիի ցուրտ եղանակային պայմաններում անցկացնել։ Բայց եղանակը երկրորդական է դառնում, երբ պայքարը միավորների ու մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք գրավելու համար է։ Խաղի հաշիվը մեկնարկից րոպեներ անց բացեցին Գյումրին ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները։

«Մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներից 2-ը Գյումրիի թիմերն են զբաղեցնում, և սա ապացույցն է աղջիկների տարիների քրտնաջան աշխատանքի: ՀՀ Բարձրագույն խմբի չեմպիոնները կամ մրցանակակիրները հաստատ այս քաղաքի, մարզի երեխաներն են լինելու: Գյումրիում զրո մակարդակից հասել ենք բավական բարձր մակարդակի: Ցանկալի է, որ մյուս մարզերում էլ լինեն ակումբներ: 1 թիմով, 1 ակումբով չենք կարող ասել, որ կունենանք աղջիկների  ուժեղ ֆուտբոլ, ուժեղ մրցաշար: Պետք է հետևողական լինել ու երկարաժամկետ պլաններ կազմել, որ ապագայում ունենանք աղջիկների հզոր հավաքական»,- Shantnews-ին ասել է Գյումրիի «Հայասա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Սենիկ Առաքելյանը:

«Հայասա»-ն նորաստեղծ ֆուտբոլային ակումբ է, ընդամենը 3 ամսվա պատմություն ունի նաև մրցակից «Նորավանքը»։ Իսկ Գյումրիում աղջիկների ֆուտբոլի զարգացման ծրագրերը 7 տարի առաջ են մեկնարկել։ Սկզբում ֆուտբոլ խաղում էին միայն խնամքի կենտրոնների սաները, հետո մասսայականացման արդյունքում այս մարզաձևում ընդգրկվեցին տարիքային տարբեր խմբերի աղջիկներ, ու այսօր արդեն Հայաստանի առաջնությանը Գյումրին մասնակցում է երկու ակումբներով։

Աղջիկներին ֆուտբոլային ակումբներում ներգրավելու դժվարություններ ունի նաև «Նորավանք» թիմը։ Մարզչի օգնականն է պատմում՝ ինքը, որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, Վայոց ձորի մարզի գյուղերում փնտրել ու գտել է լավ տվյալներ ունեցող աղջիկների, համոզել նրանց ծնողներին և ֆուտբոլային ակումբ են ձևավորել, որը, թեև ընթացիկ մրցաշրջանում դեռ հաջողություններ չունի, բայց համարում են, որ սա միայն սկիզբն է։

«Ես իմ աղջկա հետ մասնակցեցի ծրագրին ու փորձեցի ցույց տալ, որ գյուղերում, հատկապես աղջիկները, նույնպես խաղում են ֆուտբոլ: Մեր թիմը այս պահին վերջին տեղում է, միավորներ դեռ չունի, բայց հուսով ենք, որ հաջորդ մրցաշրջանին կունենանք հաղթանակներ»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Եղեգնաձորի «Նորավանք» ֆուտբոլային ակումբի մարզչի օգնական Ագապի Թադևոսյանը:

 

«Նորավանք» ֆուտբոլային ակումբը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է, իսկ «Հայասա»-ն առաջատարներից մեկն է։ Գրեթե բոլոր խաղերում թիմը հաղթանակ է տարել խոշոր հաշվով։ Գյումրիի ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ կրկին խոշոր՝ 19։0 հաշվով ու դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատարը։ 2020-2021 թվականների մրցաշրջանը դեռ ավարտված չէ։ Հանդիպումները վերսկսվելու են հաջորդ տարվա գարնանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP