01:10 27.06.2018
Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է աշխատանքային օրվա վերաբերյալ տպավորություններով:
«Վերջապես ժամանակ ունեցա և, եթե հետաքրքիր է պատմեմ մի փոքր աշխատանքային օրվա մասին: Ձեր հետաքրքրող հարցը, գույքի հետ կապված, արդեն լուծում է գտել: Չնայած ինձ ճանաչողները գիտեն, որ հարցը ամենևին էլ այն չէր, որ ես սեփական գույք չէի կարող տեղադրել իմ աշխատասենյակում, մեկ անգամ ևս ասեմ, որ հարցը վերաբերմունքն էր և որոշ անձանց աշխատանքային պարտականությունները պատշաճ ձևով չկատարելը: Եվ հետայսու ևս ցանկացած անօրինական կամ բարձիթողի երևույթի հանդիպելիս պատրաստվում եմ ձեզ տեղյակ պահել:
Հիմա ավելի կարևոր բաների մասին.
1. Հանդիպել եմ գազի բալոններ արտադրել պատրաստվող իրանական ընկերության ներկայացուցիչների հետ: Իրենք ունեցել են որոշակի անհանգստություն մաքսային և հարկային մարմինների հետ կապված: Մոտ օրերս պատրաստվում են ներկրել 18,000,000 եվրո արժողության սարքավորումների առաջին խմբաքանակը: Կապ եմ հաստատել համապատասխան մարմնի ներկայացուցչի հետ և փոխանցել տվյալներ։ Սակայն ինչպես ես գիտեմ և դուք նույնպես, վստահ եմ` ոչ մի խնդիր չի կարող այլևս առաջանալ մաքսային և հարկային մարմինների հետ, օրինականության շրջանակներում:
2. Այցելել եմ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեղմ ասած, շատ տպավորված եմ: Կան որոշակի խնդիրներ փաստաթղթային հարցերի և լիցենզիայի հետ կապված, որը պարտավորվել եմ փոխանցել առողջապահության նախարարին և, վստահ եմ, որ մոտ ժամանակներս կունենաք արդեն գործող ժամանակակից և հագեցած բուժկենտրոն, որը շատ մեծ ներուժ ունի մեր մարզի և հարակից մարզերի բնակչության սպասարկման համար: Նկարները կտեղադրեմ մի փոքր ուշ»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ փոխմարզպետը լուսանկարներ էր հրապարակել կիսադատարկ աշխատասենյակից։
https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/1931555846915118
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...
17:00 29.06.2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել ԿրասնոդարումԿրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...