Գյումրիի թատրոնը վերսկսում է աշխատանքը մանկական ներկայացումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+24.09 oC

Գյումրիի թատրոնը վերսկսում է աշխատանքը մանկական ներկայացումներով

19:40 02.12.2020

Մշակույթն ու արվեստն այն փրկօղակն են, որոնք կարող են օգնել հետպատերազմյան շրջանում, համախմբել ու հուսադրել նորից արարելու, ստեղծագործելու համար: Այս տրամաբանությամբ է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերսկսում ներկայացումները: Նախ՝ համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված թատրոնը աշխատեց ընդհատումներով: Այդուհանդերձ, տարվա ընթացքում 4 նոր ներկայացում են բեմադրել, խաղացել են անգամ պատերազմի օրերին: Իսկ հիմա՝ հետպատերազմյան շրջանում, աշխատանքը վերսկսում են մանկական ներկայացումներով:

«Պատերազմը չպիտի մտնի ոչ մի երեխայի հոգեբանության մեջ: Մեր բոլորի երեխաները պետք է ապրեն խաղաղ, ավելի գունեղ պիտի նայեն այս ամեն ինչին, և ուզում ենք, որ հեքիաթը չկորի: Ներկայացում կա՝ ընդամենը մեկ անգամ ենք խաղացել, ներկայացում կա՝ 50 անգամ ենք խաղացել: Երբ որոշեցինք, որ պիտի խաղանք, մտածեցինք՝ արդյոք կգա՞ն: Հիմա վստահ եմ, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Ապացույցը մեր մանկական աբոնեմենտներն են, որ գալու են սիրով և դրամարկղին մոտեցող ծնողներն ու երեխաներն են, որ տոմս են գնում»,- Shantnews-ի հետ զրույցում ասաց Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

«Կոշկավոր կատուն» մանկական ներկայացման փորձերն են սկսվել: Նախորդ թատերաշրջաններում խաղացած ներկայացումը աճեմյանցիները վերականգնում են, փոփոխությունների ենթարկում:

Ամեն ներկայացմանը թատրոնի դահլիճը, որն ունի 615 տեղ, կկարողանա ընդունել 350-400 հանդիսատեսի: Սա համավարակի պայմաններում աշխատելու պահանջն է: Ամեն մեկն իր դիրքերում հիմա ավելի քան երբևէ ամուր ու պատասխանատու պետք է լինի: Այս համոզմամբ է թատրոնի խորհուրդն աշխատանքը մանկական ներկայացումներով սկսելու որոշում կայացրել:

«Քեռի քուչին, Թոմն ու Ջերին», «Երեք խոզուկները», «Կոշկավոր կատուն»․ նախորդ թատերաշրջանների լավագույն մանկական ներկայացումների կողքին, նաև ամանորյա ներկայացում է Գյումրիի թատրոնում բեմադրվելու: Կրկին բեմ կբարձրանա սիրված հեքիաթներից մեկը՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»: Թատրոնի շենքն արտաքինից տոնական զարդարանքներ չի ունենա, բայց ներսում փոքրիկների համար հեքիաթն ապահովված կլինի:

Պատերազմի օրերին «Վերելք» ներկայացումը 4 անգամ խաղացել են: Հիմա որոշել են՝ երեկոյան ներկայացումներ առայժմ չեն ունենա: Թատրոնի խաղացանկի թեմատիկ ներկայացումները, իրավիճակով պայմանավորված, հետաձգվում են:

«Ցանկություն կա, որ հանդիսատեսը լուսավոր ներկայացումներ ունենա: Մխիթարող, ապագայի հանդեպ հույս տվող և ոչ թե խաբկանք կամ սուտ, այլ իրականությանը մոտ, շատ հոգևոր: Դրա կարիքը կա հիմա»,- ասում է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանը:

Շուտով նաև ամանորյա ներկայացումն է բեմ բարձրանալու: Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ից Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր դռներն է բացում բոլոր փոքրիկների և ինչու չէ՝  հեքիաթին հավատացող մեծերի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP