Կդառնա՞ «Արսենալը» Մխիթարյանի հաջորդ հանգրվանը. անգլիական ակումբը ներսից և դրսից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Կդառնա՞ «Արսենալը» Մխիթարյանի հաջորդ հանգրվանը. անգլիական ակումբը ներսից և դրսից

21:15 18.01.2018

«Իմ ամենասիրած թիմն «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղը և արագությունը: Բացի այդ, Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին և լավ արդյունքներ գրանցում: Ինձ դա դուր է գալիս և հույս ունեմ մի օր խաղալ «Արսենալում»,- այս խոսքերի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

Միկին, ինչպես սիրում են անվանել նրան եվրոպացի երկրպագուները, այս մասին ասել է դեռևս 2009 թվականին, երբ հանդես էր գալիս «Փյունիկում»: 20-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել էր ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Ու հիմա, Մխիթարյանը երազանքի և իրականության մեջտեղում է: Գործարքն ամեն վայրկյան կարող է կայանալ և արդյունքում Մխիթարյանը կհայտնվի իր երազանքների ակումբում: Մխիթարյանիի երկրպագուները սրտատրոփ սպասում են իրենց սիրելի ֆուտբոլիստի հետագա ճակատագրի մասին պաշտոնական տեղեկատվությանը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  նշել էր, որ Սանչես-Մխիթարյան գործարքը կարող է իրականություն դառնալ։  Եվ քանի որ այդ պարագայում «Արսենալ»-ն անխուսափելիորեն դառնալու է հայերի ամենասիրելի ֆուտբոլային ակումբը, SHANTNEWS.am-ը ներկայացնում է «զինագործներին» ավելի մոտիկից։

Արսենալ՝ «Զինագործների» դարբնոցը

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1886 թ.-ին Լոնդոնի հարավ արևելքում՝ «Ռոյալ Արսենալ» հրետանային գործարանի աշխատողների կողմից: Սկզբում ակումբը կոչվում էր «Դայալ Սկուեր» (գործարանի աշխատողներից մեկի անունով): Իր առաջին հանդիպումը «Արսենալ»-ն անցկացրեց 1886 թ.-ի դեկտեմբերի 11-ին «Արևելյան Ուենդերս» թիմի հետ, որտեղ կանոնիրները հաղթեցին 6:0 հաշվով: Երբ թիմը 1891 ստացավ պրոֆեսիոնալ ակումբի կարգվիճակ, ակումբը վերանվանվեց «Վուլվիչ Արսենալ»:  Այն մասնակցում էր երկրորդ դիվիզիոնի առաջնությանը և միայն 1904 թ.-ին հայտնվեց առաջին դիվիզոնում: 1913 թ.-ից «Արսենալ»-ի նոր մարզադաշտը դարձավ Լոնդոնի հյուսիսում տեղակայված «Հայբերին», որտեղ ակումբը խաղաց մինչև 2006 թ։ Դրանից հետո «զինագործներ»-ը սկսեցին հանդես գալ շուրջ 60 հազար հանդիսականների համար նախատեսված «Էմիրեյթս»-ում:  

Այն կառուցվել է «Հայբերիից» 500 մետր հեռավորության վրա: «Էմիրեյթսը» Պրեմիեր լիգայի մարզադաշտերի ցանկում տարողունակությամբ երրորդն է «Ուեմբլի»-ից և «Օլդ Թրաֆֆորդ»-ից հետո։ 

Թվեր և փաստեր մարզադաշտի մասին

Կառույցի արժեքը 390 մլն ֆունտ ստեռլինգ է,

նստատեղերի թիվը՝ 60355,

250 տեղ՝ հաշմանդամների համար,

կառույցի բարձրությունը՝ 41.9 մետր,

մեկ մրցաշրջանում այցելուների թիվը՝ 1 140 000,

մարզադաշտում տեղադրված է 41 տեսախցիկ:


Վենգերի ժամանակաշրջանը

1996 թվականին Արսեն Վենգերի՝ թիմի մարզիչ դառնալը չափազանց անսպասելի էր թե՛ մամուլի, թե՛ երկրպագուների համար։ Հարցը «Ո՞վ է Արսենը» (Arsene Who?) շատ տարածված էր։ Վենգերը մինչ այդ աշխատում էր Ճապոնիայում, և նրա մասին քչերն էին լսել։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այս մարդը կդառնա «Արսենալ»-ի պատմության ամենահաջողակ մարզիչը։ Հենց նրա առաջարկով ակումբը գնեց Դենիս Բերգկամպին։ Նրա նախաձեռնությամբ սկսվեց նոր մարզադաշտի կառուցումը, քանի որ հինը՝ «Հայբերին», չէր համապատասխանում խոշոր ակումբի ժամանակակից պահանջներին։ Վենգերի գլխավորությամբ մի շարք երիտասարդ տաղանդներ վերածվեցին համաշխարհային աստղերի։ Բացի այդ՝ Արսեն Վենգերը հրաժարվեց թիմի նախկին միապաղաղ ու ձանձրալի խաղաոճից։ Նա «Արսենալին» ներարկեց վառ ու հարձակվողական խաղը, որը գրավեց բազում երկրպագուների սրտերը։

Վենգերի հետ երկրորդ մրցաշրջանի կեսին զինագործները զիջում էին «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում էին 12 միավորով, և շատ բուքմեյքերներ մանկունիանցիների չեմպիոնությունը  համար։ Բայց դրանից հետո «Արսենալը» հաղթեց 15 խաղում, 3 խաղ ավարտվեց ոչ ոքի, և առաջնության ավարտից մեկ տուր առաջ «զինագործները» ապահովեցին  չեմպիոնությունը։ Արսեն Վենգերը դարձավ առաջին արտասահմանցի մարզիչը, ով հաղթեց Անգլիայի առաջնությունը։

1999 թվականին թիմից հեռացավ Նիկոլյա Անելկան, և նրա փոխարեն թիմը ձեռք բերեց Թիերի Անրիին, ում վիճակված էր դառնալ «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն և թիմի խորհրդանիշներից մեկը։ Բացի Անրիից՝ «Արսենալ» տեղափոխվեցին նաև Ռոբեր Պիրեսը, Սիլվեն Վիլտորը։ 2001-02 մրցաշրջանում «զինագործները» նվաճեցին հերթական չեմպիոնությունը։ Բայց թիմի իր հաջողությունների գագաթնակետին հասավ 2003-04 մրցաշրջանում, որի ընթացքում Արսենալը չտարավ և ոչ մի պարտություն, իսկ 49 անպարտելի խաղերը ռեկորդ դարձան անգլիական ֆուտբոլի պատմության մեջ, որն առայժմ անգերազանցելի է։ Այդ մրցաշրջանի ավարտին թիմը համալրեց երիտասարդ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին։ 2005 թվականին «Արսենալը» նվաճեց իր հերթական տիտղոսը՝ Անգլիայի գավաթը, որից հետո շուրջ ինը տարի թիմը չկարողացավ նվաճել և ոչ մի նոր տիտղոս։ 2005-2006 մրցաշրջանում թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2։1 հաշվով զիջեց իսպանական «Բարսելոնային»։ Հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո «զինագործները» հրաժետ տվեցին իրենց հին մարզադաշտին՝ «Հայբերիին», և տեղափոխվեցին նոր՝ «Էմիրեյթս» մարզադաշտ։ Արսեն Վենգերը մինչ օրս շարունակում է գլխավորել թիմը:




ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԸ

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

 

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

  

ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ


Արսենալի երկրպագուները

 

«Արսենալի» երկրպագուները հաճախ իրենց «Gooners» են անվանում: Անվանումը ծագում է թիմի մականունից՝ «Զինագործներ» («Gunners»)։ Այդ մականվան հստակ ծագումը հայտնի չէ։ Տարբերակներից մեկի համաձայն՝ սկանդինավյան երկրպագուները «gunners» բառը սխալ շեշտադրությամբ էին արտասանում, և այն մոտավորապես հնչում էր որպես «gooners»։ 

Տեղացի երկրպագուներին դա սկսեց դուր գալ և նրանք նույնպես իրենց այդպես սկսեցին այդպես կոչել։ Թիմը միլիոնավոր երկրպագուներ ունի, և գրեթե բոլոր տնային խաղերը անցնում են առանց ազատ տեղերի։ 2007/08 մրցաշրջանում «Արսենալ»-ի խաղերը երկրորդն էին լիգայում այցելությունների թվով, իսկ 2006 թվականին՝ չորրորդը։

 «Արսենալն» ունի երկրպագուներ Լոնդոնի և Անգլիայի սահմաններից դուրս ևս. զինագործների ֆեյսբուքյան էջն, օրինակ,ունի ավելի քան 37 մլն հետևորդ։ «Արսենալի» երկրպագուների հիմնական հակառակորդները «Տոտենհեմ Հոթսփուրի» երկրպագուներն են։ Այս երկու ակումբների միջև հանդիպումները անվնանում են «Հյուսիսային Լոնդոնի դերբի»։  

Տարբեր երկրներում կան պաշտոնական ֆան-ակումբներ։ ԱՊՀ-ում՝ Arsenal Russian Speaking Supporters Club (ARSSC), այն միավորում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների երկրպագուներին։ Այդ ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել 2004 թվականին։


Նվաճումները


Ազգային

Անգլիայի առաջնություն (13). 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004

Անգլիայի գավաթ(11). 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005, 2014

Անգլիայի լիգայի գավաթ (2). 1987, 1993

Անգլիայի սուպերգավաթ (15). 1930, 1931, 1933, 1934, 1938, 1948, 1953, 1991, 1998, 1999, 2002, 2004, 2014, 2015, 2017

Միջազգային

ՈւԵՖԱ Գավաթակիրների գավաթ (1). 1994

 

«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրներ

 

Թիերի Անրի – 2004, 2005

 

Աշխարհի չեմպիոններ

 Ջորջ Իստհեմ- 1966

 Պատրիկ Վիերա – 998

 Էմանուել Պետի – 1998

 Սեսկ Ֆաբրեգաս – 2010

 Պեր Մերտեզակեր – 2014

 Մեզութ Օզիլ – 2014

 Լուկաս Պոդոլսկի – 2014

 

Եվրոպայի չեմպիոններ

 Թիերի Անրի – 2000

 Պատրիկ Վիերա – 2000

 Էմանուել Պետի – 2000

 Սեսկ Ֆաբրեգաս- 2008

 

Օլիմպիական չեմպիոններ

  Լորան Մայեր – 2000

 Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլային բարձրակարգ թիմ, «Արսենալը» ևս ունի իր հիմնը: Ստորև ներկայացնում ենք այն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետ

22:42 02.05.2025

Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներ

22:33 02.05.2025

Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներ

Մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...

Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ Փաշինյան

22:26 02.05.2025

Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

22:19 02.05.2025

Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

Միացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

22:09 02.05.2025

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...

SHANTNEWS

22:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP