Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթի հաղթողներն հայտնի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթի հաղթողներն հայտնի են

20:50 04.12.2020

Գյումրիի «Բարեկամության այգու» վերականգման ծրագիրը ֆինանսավորող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը նախագծերի մրցույթ հայտարարել էր  հուլիսին,ներկայացվել էր 84 հայտ  աշխարհի 16 երկրների 34 քաղաքներից:

Միջազգային մասնագիտական  ժյուրին ընտրությունը կատարել է առցանց քվեարկությամբ: Գնահատման մի քանի պարտադիր  չափորոշիչներ են հաշվի առել ՝ ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը։ Ճարտարապետական ինչ  լուծումներ են առաջարկել , ինչպիսի ենթակառուցվաքծներ է ունենալու այգին ․․․ նախագծողները բազմաթիվ  մտահղացումներ են ներկայացրել , որոնցից ընտրվել են 3 լավագույն նախագծերը։Հեղինակները երկու կազմակերպություններ են ,որոնցից մեկը հայաստանյան է, մյուսը՝ռուսաստանյան։

«Բարեկամության այգին» քաղաքի ամենամարդաշատ, ժամանցային սիրված անկյուններից է եղել, որն ինչպես Գյումրիի այլ  տարածքներ 88-ից հետո վերածվեցին տնակային ավանների։ Հիմա և առայժմ՝ «ուրվական» տարածք է հիշեցնում։Տնակներից նախկին այգին մաքրվել է անցած տարի, այն նորից հանգստի գոտու վերածելու նպատակով ։

7 հեկտարից ավելի տարածքում հիմնվելու է նոր , արդի լուծումներով ժամանցի վայր և զբոսայգի: Զբոսայգում հատուկ ու կարևոր  հատված են զբաղեցնելու  վերնիսաժային տաղավարները ,որոնց դիզայնը մշակելիս նախագծողներն օգտագործել են հայկական ճարտարապետությանը բնորոշ  տարրերը,որոնք իրենց նախշերով հիշեցնում են հայկական նրբաճաշակ գորգ:

Տաղավարները լինելու են բազմաֆունկցիոնալ` նախատեսված   ցուցահանդեսների,տոնավաճառների և արհեստավորների  վարպետության դասեր անցկացնելու համար: Ըստ Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանի, այստեղ  ամեն բան  պատմելու է Գյումրիի մասին ու  ներկայացվելու են մշակութային քաղաքի առանձնահատկությունները:

«Գյումրին կարիք ունի  արվեստների ու արհեստների  մեծ պոտենցիալ և կարողությունների ներկայացման  անհրաժեշտություն, այդ իմաստով  վերնիսաժի զոնան դա պարտադիր մի կոմպոնենտ  է, որը այգում տեղ է գտել»– նշում է  IDeA բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավարը։

Այգին նաև հայտնի կդառնա խաղահրապարակներով ու  ժամանցային  կենտրոններով , որոնցում լինելու են  եզակի ատրակցիոններ ու կառուսելներ:Դրանք արդեն ներկրվել են , պահեստավորված են Գյումրիում:Նոր կոնցեպտում հաշվի են առնվել նաև  սպորտային  քաղաքի համբավն ու ներուժը ։

«Գաղտնիք կարող եմ բացահայտել,որ օրինակ՝ սպորտային ամբողջ զոնան իր գույներով կրկնօրինակում է Գյումրիի   յուրահատուկ դռների ու պատուհանների գույները,այսինքն յուրաքանչյուր   կոմպոնենտ, այգում տեղադրվող, կկրի ինչ- որ մի արժեք քաղաքային »,- նշում է ծրագրի ղեկավարը։

Անխնամ դարձած այգում, պարզվում է, կան նաև եզակի ծառատեսակներ, որոնք կատարված մասնագիտական  ուսումնասիրություններով ենթակա են պահպանման ։Այդ ծառատեսակները  հատել կամ տեղափոխել չի  թույլատրվում:

Ծրագրի ղեկավարը  այգու կառուցապատման մեկնարկի ժամկետ նշում է 2021 թվականի գարունը՝ շեշտելով ,որ նախագծային աշխատանքներից , մրցույթներից անցկացումից  մինչև կառուցապատում դեռ ժամկետների խախտումներ չեն եղել, գործընթացին  չեն խանգարել նաև համավարակն ու ռազնական դրությունը, չի  փոխվելու նաև անունը ՝«Բարեկամության այգի» :Զբոսայգին կդառնա հնի ու նորի համադրման խորհրդանիշ, որի շահագործման տարին  2022 թվականն է ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

BACK_TO_TOP