Ինչպիսի՞ն կլինեն 7-րդ նախագահական ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Ինչպիսի՞ն կլինեն 7-րդ նախագահական ընտրությունները

11:00 19.01.2018

Հայաստանում պատրաստվում են հերթական՝ 7-րդ  նախագահական  ընտրություններին:  Հերթականը, սակայն, չի լինի այնպիսին, ինչպիսին անցած 6 ընտրություններն էին: Նախ հիշենք, թե երբ  են եղել դրանք.  1991, 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականներին: Առաջին երկուսում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ և 4-րդում՝ Ռոբերտ Քոչարյանը, 5-րդ և 6-րդ ընտրություններում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ստացվում է՝ յուրաքանչյուրը երկու անգամ:  3 նախագահ, 6 ընտրություն: 

 

       

 

Իսկ 7-րդ ընտրություններում ընտրվելու է երկրի չորրորդ նախագահը, քանի որ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։ Գործող նախագահի լիազորությունները կավարտվեն ապրիլի 9-ին:  Իսկ  7-րդ ընտրությունները նախատեսվում են  անցկացնել մարտի 1-10-ն ընկած հատվածում։ Առավել հավանական օր նշվում է մարտի 2-ը: Այն սովորական աշխատանքային օր է՝ ուրբաթ:

                                          Միայն մեկ անգամ, բայց 7 տարով 

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը կընտրվի ոչ թե Հայաստանի քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Այդպիսով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման: Սահմանադրական փոփոխությունները  ընդունվեցին հանրաքվեով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր քաղաքացի։  Նույն անձը հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ և 7 տարով: 

                                     ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ է ԼԻՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՍՏ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ  

Երկրի գործող ղեկավարը թվարկել է այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի նոր նախագահը. նա պետք է լինի հեղինակավոր մարդ, ունենա  ճանաչում նաև արտերկրում, կարողանա ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր և՛ Հայաստանում և՛ սփյուռքում: Նախագահի  այս անդրադարձից հետո սկսեցին համապատասխան չափորոշիչներով թեկնածուների ցուցակներ, որոնցում հիմնականում մշակութային, հասարակական գործիչներ են և հայտնի մարզիկներ: Շրջանառվում են նաև շատ կոնկրետ թեկնածուների անուններ, ավելի ճիշտ՝ անուն: Ամեն ինչ պարզ կլինի շատ շուտով: Իսկ մինչ այդ հիշեցնենք, թե ինչպես է կայանալու ընտրությունը:

                                                                   ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ 

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։  Հաշվարկների  համար հիշենք պատգամավորների թիվն ըստ խմբակցությունների.

ՀՀԿ՝ 58 

«Ծառուկյան» խմբակցություն՝ 31

«Ելք»՝  9

 ՀՅԴ՝  7 

Առնվազն երեք քառորդ նշանակում է 79  պատգամավոր: Կոալիցիա կազմած ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին կազմում են 65 պատգամավոր: Ընտրությունները առաջին փուլով ավարտելու համար պետք է ևս 14 ձայն:   

                       պատգամավորների 3/4=(105 * 3)/4=79 պատգամավոր   

                        ՀՀԿ+ՀՅԴ=65 պատգամավոր 

                       անհրաժեշտ է ևս (79-65)=14 պատգամավոր

 

Այս տարբերականը քիչ հավանական չէ՝ հաշվի առնելով նաև «Ծառուկյան» խմբակցության» ղեկավարի վերջին հարցազրույցում արված շեշտադրումները: Այնուամենայնիվ, եթե դա տեղի չունենա կլինի երկրորդ փուլ:   

 

                                                                     ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ 

 

Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլի բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում կհաղթի նա, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Խորհրդարանի 3/5-ը 63 պատգամավոր է: Այս դեպքում ՀՀԿ-ի եվ ՀՅԴ-ի ձայները միասին վերցված բավարար կլինեն, դեռ մի բան էլ շատ: 

 

                      պատգամավորների 3/5 = (105*3)/5=63 պատգամավոր     

                         ՀՀԿ+ՀՅԴ=65 պատգամավոր


 

                                                                              ԵՐՐՈՐԴ  ՓՈՒԼ   

Կա նաև գործնականում գրեթե զրոյական հավանականությամբ երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Այս փուլում հաղթում է նա, ով ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն առնվազն 53 ձայն։ Այս դեպքում հաղթելու համար հարապետականը անգամ կոալիցիոն գործընկերոջ կարիքը չի ունենա: 

                                                                             (ՀՀԿ) 58>53  

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ:

 

                                                                      ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ   

2018 թ. ընտրությունների համար արված է վերապահում՝ հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։ Սա էլ նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժը կարող է հաղթել անգամ ոչ լրիվ կազմով քվեարկությանը մասնակցելով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

11:22 05.08.2025

Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

11:02 05.08.2025

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

BACK_TO_TOP